Մենթոր դպրոցների աշխատանքի կազմակերպման ճանապարհային քարտեզ

ՆԱԽԱԳԻԾ

Մենթոր դպրոցներին ներկայացվող պահնջների ձևակերկում: 
 Մենթոր դպրոցը իրականացնում է 

  • մենթի դպրոցում չդասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան: 
  • մենթի դպրոցում ոչ մասնագետ ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան՝ միաժամանակ կամ լրացուցիչ ուսումնական նյութերի տրամադրման միջոցով: 
  • աշակերտների գիտելիքների գնահատում էլեկտրոնային եղանակով: 

Մենթոր դպրոցների կողմից իրականացվող աշխատանքի նկարագրություն: 

Մենթի դպրոցում չդասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան: 
  • Գնահատել մենթի դպրոցում համացանցի որակը և անլար ցանցի առկայությունը: 
  • Գնահատել մենթի դպրոցում համակարգիչների տեխնիկական վիճակը և հեռավար դասերի ընթացքում դրանց օգտագործման հնարավորությունը: 
  • Գնահատել մենթի դպրոցում աշակերտների մոտ սմարթֆոնների առկայությունը և հեռավար դասերի ընթացքում դրանց օգտագործման հնարավորությունը: 
  • Ընտերլ հեռավար դասընթացի կազմակերպման ռազմավարությունը և մեթոդները: 
  • Ընտրել առարկան դասավանդող ուսուցչին: 
  • ԿԳՆ-ն փորձնական ծրագրի շրջանակում թույլ է տալիս մենթի դպրոցին այդ ուսուցչին ընդունել աշխատանքի՝ առանց մրցույթ կազմակերպելու 
  • Դասավանդող ուսուցչին ընդունել աշխատանքի մենթի դպրոցում՝ համատեղության կարգով: 
  • Կազմակերպել դասերը համաձայն ուսումնական պլանի և առարկայի ծրագրի: 
  • Թեմատիկ գրավոր աշխատանքերը կազմակերպել էլեկտրոնային տարբերակով՝ օնլայն: 

Մենթի դպրոցում ոչ մասնագետ ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան՝ միաժամանակ կամ լրացուցիչ ուսումնական նյութերի տրամադրման միջոցով: 

  • Գնահատել մենթի դպրոցում համացանցի որակը և անլար ցանցի առկայությունը: 
  • Գնահատել մենթի դպրոցում համակարգիչների տեխնիկական վիճակը և հեռավար դասերի ընթացքում դրանց օգտագործման հնարավորությունը: 
  • Գնահատել մենթի դպրոցում աշակերտների մոտ սմարթֆոնների առկայությունը և հեռավար դասերի ընթացքում դրանց օգտագործման հնարավորությունը: 
  • Ընտերլ հեռավար դասընթացի կազմակերպման ռազմավարությունը և մեթոդները: 
  • Ընտրել առարկան դասավանդող ուսուցչին աջակցող ուսուցիչ: 
  • ԿԳՆ-ն փորձնական ծրագրի շրջանակում թույլ է տալիս մենթոր դպրոցին կատարել փոփոխություն հաստիքացուցակում և ավելացնել մենթոր ուսուցիչ հաստիք մենթի դպրոցում դասավանդվելիք ժամերի քանակով՝ խմբակների անալոգիայով: 
  • Դասավանդող ուսուցչին տալ մենթի դպրոցում պարապվելիք ժամերի քանակով մենթորության ժամեր: 
  • Կազմակերպել դասերը համաձայն ուսումնական պլանի և առարկայի ծրագրի: 
  • Թեմատիկ գրավոր աշխատանքերը կազմակերպել էլեկտրոնային տարբերակով՝ օնլայն: 

Comments