Posts

Showing posts from February, 2017

Ժողովրդավարության մշակույթ թվային դարում

Image
ԴԿՄ կողմից իրականացվող <Ժողովրդավարության մշակույթ թվային դարում> Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհային ծրագրի առաջին՝ մեկնարկային խորհրդակցությունը տեղի ունեցավ Ստրասբուրգ քաղաքում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին, որտեղ ԴԿՄ-ն ներկայացնում էի ես, իսկ CRRC-Armenia-ն Սոնա Բալասանյանը: Առաժին հավաքի ընթացքում ներկայացվեցին բոլոր չորս դրամաշնորհների ծրագրերը և ամեն ծրագիր քննարկեց իր աշխատանքային պլանը: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույն թեմայով նախագիծը մասնակցող յոթ երկները իրականացնում են յուրովի: Ընդհանուրն այն է, որ բոլորը կատարում են իրավիճակի գնահատում և պարզում են իրենց երկրներում ժողովրդավարական կոմպետենցիաների առկայությունը հասարակության մեջ և կրթական համակարգում մասնավորապես: Այդ կոմպետենցիաները 20-ն են , որոնք նկարագրված են ԵԽ կողմից: Այս կոմպետենցիաները շատ քիչ են տարբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ 21-րդ դարի կոմպետենցիաներից, որոնք հանրակրթության հին և նոր չափորոշիչներով պահանջվում էր իրականացնել դպրոցներում: Հիմնական պահանջներից մեկը թվային միջավայրի օգտագործում...