Ավագ դպրոցների ապագան
Երեկ մասնակցելով Արարատյան Բակալավրիատի աշխատանքների ընթացքը ներկայացնող շնորհանդեսին ուրախացա կրթության որակի բարձրացման նկատմամբ պետության վերաբերմունքի համար: Սա լուրջ քայլ է դպրոցական կրթության մակարդակը բարձրացնելու համար և ապացույց, որ դպրոցներում աշխատող ուսուցիչները ունեն լավ պատրաստվածություն և դպրոցներին ներկայացվող պահանջները իրականացնելու լավ կարողություն: Այս մասին իր խոսքում հատուկ ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան․ «Սիրելի՛ ուսուցիչներ, դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել»։ Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց բակալավրիատի և գերազանցության նախագծի ստեղծման ուղին, դժվարությունները և կատարված շատ մեծ աշխատանքը: Ներկայացվեցին մարզերի (բացի Երևանից) այն դպրոցները, որոնք բավարարել էին բակալավրիատի կողմից նրանց ներկայացվող պահանջներին: Այդ դպրոցները այսօր Հայաստանի դպրոցների համակարգում իրենց աշխատանքով աչքի ընկած, հաջողությունների հասած և ...