Posts

Showing posts from June, 2017

Հետաքրքրասիրության և հարցեր տալու կարողանալու կարևորությունը 21-րդ դարի կրթության մեջ

Image
Ուշադրություն Տեքստում շեղատառով գրված բառերի կամ բառակապակցությունների վրա մուկը պահելով կտեսնեք բացատրությունը կամ մեկնաբանությունը։ Հարցեր տալով մենք միայն տեղեկություններ չենք հավաքում։ Հարցեր տալով հասկանում ենք նաև մեր գիտելիքների պակասը, մտածում ենք, թե ի՞նչ ենք սովորում, ստանում ենք տեղեկություններ տարբեր աղբյուրներից։ Հետաքրքրասիրությունը և հարցեր տալ նպաստում են  21-րդ դարի կարողությունների ձևավորմանը ։ Թվում է, որ խթանելով աշակերտների հետաքրքրասիրությունը կարող ենք ուղղակի ազդեցություն ունենալ աշակերտների ներգրավվածության և հետաքրքրության վրա, աջակցել աշակերտներին կառավարել իրենց ուսումնառությունը։ Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները նշում են, որ բարձր հետաքրքրասիրությունը բարելավում է որոնվող տեղեկատվության մտապահումը։  Սովորեցնելով աշակերտներին հարցնել ու օգտագործել իրենց հարցերը կարող ենք ունենալ զգալի դրական ազդեցություն աշակերտների հետաքրքրասիրության բարձրացման վրա։ Աշակերտների հարցերը ներգրավում են նրանց սեփական ուսումնառության մեջ, կարող են օգ...