Հետաքրքրասիրության և հարցեր տալու կարողանալու կարևորությունը 21-րդ դարի կրթության մեջ

ՈւշադրությունՏեքստում շեղատառով գրված բառերի կամ բառակապակցությունների վրա մուկը պահելով կտեսնեք բացատրությունը կամ մեկնաբանությունը։



Հարցեր տալով մենք միայն տեղեկություններ չենք հավաքում։ Հարցեր տալով հասկանում ենք նաև մեր գիտելիքների պակասը, մտածում ենք, թե ի՞նչ ենք սովորում, ստանում ենք տեղեկություններ տարբեր աղբյուրներից։ Հետաքրքրասիրությունը և հարցեր տալ նպաստում են 21-րդ դարի կարողությունների ձևավորմանը։
Թվում է, որ խթանելով աշակերտների հետաքրքրասիրությունը կարող ենք ուղղակի ազդեցություն ունենալ աշակերտների ներգրավվածության և հետաքրքրության վրա, աջակցել աշակերտներին կառավարել իրենց ուսումնառությունը։ Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները նշում են, որ բարձր հետաքրքրասիրությունը բարելավում է որոնվող տեղեկատվության մտապահումը։ 
Սովորեցնելով աշակերտներին հարցնել ու օգտագործել իրենց հարցերը կարող ենք ունենալ զգալի դրական ազդեցություն աշակերտների հետաքրքրասիրության բարձրացման վրա։ Աշակերտների հարցերը ներգրավում են նրանց սեփական ուսումնառության մեջ, կարող են օգտակար լինել աշակերտների մոտ նորարարություն և ինքնատիպ մտածողություն զարգացնելու համար։
Ամերիկացի հոգեբաններ Թոդ Կաշդանը և Ֆրանկ Ֆինչամը համարում են, որ հետաքրքրասիրությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար ստեղծագործելու համար: Նրանք պնդում են, որ հետաքրքրասիրությունը կարող է լինել կապող օղակ անհատի փորձառության և ստեղծագործական կարողությունների միջև։ Հարցերի միջոցով մտածողությունը կարող է օգնել աշակերտներին իմաստալից կապեր հաստատել դասաարանում սովորածի և իրենց հետաքրքրությունների միջև: Հարցեր ձևակերպելը աշակերտներին թույլ է տալիս այդ կապերը ստեղծել անսահմանափակ քանակությամբ և մտածել տարբեր ուղղություններովԱշակերտները կարող են օգտագործել հարցերը իրենց կամ այլ աշակերտների ենթադրությունները վիճարկելու, ի՞նչ գիտեն և ի՞նչ չգիտեն հասկանալու և իրենց անհրաժեշտ տեղեկությունները գտնելու համար: 
Հարցեր տալ կարողանալով աշակերտը կարողանում է որոշել ում դիմել անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար:
Հարցեր տալ կարողանալով աշակերտը հասկանում է ուիշի գաղափարը և ընդունելով այն դառնում է ուրիշի նախագծի համահեղինակ:


Գրականություն

The Importance of Curiosity and Questions in 21st-Century Learning







Comments