Posts

Showing posts from August, 2017

Հեքիաթ ուսուցչին կորցրած մարդու մասին

Image
Մարդու առաջին ուսուցիչը եղել է իր ծնողը։ Ծնողը երեխային սովորեցրել է այն ինչ ինքն է իմացել։ Եվ դա բավական է եղել գոյությունը պաշտպանելու համար։ Երեխաները սովորել են որսորդություն, հավաքչություն, սնունդ պատրաստելու եղանակներ և ապրելու համար անհրաժեշտ այլ հմտություններ։ Գիտելիք քիչ կար։ Կար կյանքի փորձ։  Հետագայում կյանքը պահանջեց նոր գիտելիք և հմտություններ, որոնք ծնողները չէին կարող տալ իրենց երեխաներին։ Եվ մարդիկ սկսեցին փնտրել նրանց, ովքեր տիրապետում էին այդ նոր գիտելիքներին և հմտություններին։ Նրանք խնդրեցին սովորեցնել իրենց երեխաներին։ Դրանք առաջին ուսուցիչներին էին։ Կյանքի զարգացման հազարամյա ճանապարհին սովորեցնելը դարձավ գիտություն, մարդիկ կրթվեցին, ստացան բարձրակարգ կրթություն և հանկարծ մտածեցին, որ ապրելու համար ամենաանհրաժեշտ հմտությունները իրենք էլ կարող են տալ իրենց երեխաներին։ Եվ մարդիկ որոշեցին, որ դա բավական կլինի երեխաներին ապրելու համար։ Մարդուն թվաց, որ դպրոցը և ուսուցիչը արդեն անհրաժեշտ չեն։  Ծնողները և այլ դասուսույցներ սկսեցին սովորեցնել երեխաներին առ...