2018-2019 ուսումնական տարվա Երևանի N198 ավագ դպրոցի տարեկան աշխատանքային պլան
Դպրոցի տարեկան աշխատանքային պլանը նպատակ ունի նոր ուսումնական տարում զարգացնել աշակերտների իմացական և սոցիալական կարողությունները։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ խնդիրները. Զարգացնել ուսուցիչների մասնագիտական կարողությունները հաղորդակցություն, համագործակցություն, ՏՀՏ, մեդիագրագիտություն, քննադատական մտածողություն և խնդիրների լուծում, ստեղծագործություն և նորարարություն, ճկունություն և հարմարվողականություն, նախաձեռնություն և ինքնակառավարում, արտադրողականություն և հաշվետվողականություն, առաջնորդություն և պատասխանատվություն։ Ստեղծել տարբեր առարկաների դասերի ընթացքում աշակերտների իմացական և սոցիալական կարողությունների զարգացման ռազմավարությունները նկարագրող թվային դասընթացներ։ Երկու ամիսը մեկ անգամ գնահատել աշակերտների իմացական և սոցիալական կարողությունները։ Տարեկան աշխատանքային պլանը կազմված է ըստ ամիսների։ Ամեն ամսվա համար նկարագրված են կատարվելիք աշխատանքները։ Այդ աշխատանքերը պլանավորման, զարգացման, վերահսկողության, գնահատման և հաշվետվության նպատակ ո...