Ցանցային համագործակցություն մասնագիտական զարգացման համար
Մասնագիտական զարգացումը շատ կարևոր է։ Կրթության ոլորտում աշխարհի այսօրվա զարգացումները հուշում են, որ մասնագիտական զարգացման արդյունավետ միջոց է ցանցային համագործակցությունը։ Մասնագիտական ցանցը հնարավորություն է տալիս արագ գտնել համախոհներ, բարձրացնել խնդիրներ, գտնել այն մարդկանց, որ կօգնեն լուծել այդ խնդիրները առաջարկել օգնություն նրանց, ով ունի չլուծված խնդիրներ։ Այդպիսի ցանցային հարթակ է LinkedIn- ը: Այստեղ մարդիկ գրանցվելով հայտնվում են իրենց նշած մասնագիտությամբ մարդկանց ցանցում, որտեղ կարելի է գտնել և կապեր հաստատել բոլորովին անծանոթ մարդկանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել։ Այսինքն ցանցը որպես այդպիսին չի կարող լուծել մեր խնդիրները, եթե այն համագործակցային չէ։ Համագործակցային ցանցում գործում են խմբային աշխատանքի կանոնները, որոնցից ցանկանում եմ ընգծել մեկը. ներկայանալ այնպես, որ ցանցի մյուս անդամները իմանան ձեր ուժեղ կողմերը։ Ձեր ուժեղ կողմը Ձեր դրոշն է։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյե...