Ցանցային համագործակցություն մասնագիտական զարգացման համար

Մասնագիտական զարգացումը շատ կարևոր է։ Կրթության ոլորտում աշխարհի այսօրվա զարգացումները հուշում են, որ մասնագիտական զարգացման արդյունավետ միջոց է ցանցային համագործակցությունը։
Մասնագիտական ցանցը հնարավորություն է տալիս

  • արագ գտնել համախոհներ, 
  • բարձրացնել խնդիրներ, 
  • գտնել այն մարդկանց, որ կօգնեն լուծել այդ խնդիրները 
  • առաջարկել օգնություն նրանց, ով ունի չլուծված խնդիրներ։
Այդպիսի ցանցային հարթակ է  LinkedIn-ը: Այստեղ մարդիկ գրանցվելով հայտնվում են իրենց նշած մասնագիտությամբ մարդկանց ցանցում, որտեղ կարելի է գտնել և կապեր հաստատել բոլորովին անծանոթ մարդկանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել։
Այսինքն ցանցը որպես այդպիսին չի կարող լուծել մեր խնդիրները, եթե այն համագործակցային չէ։ Համագործակցային ցանցում գործում են խմբային աշխատանքի կանոնները, որոնցից ցանկանում եմ ընգծել մեկը.
  • ներկայանալ այնպես, որ ցանցի մյուս անդամները իմանան ձեր ուժեղ կողմերը։
Ձեր ուժեղ կողմը Ձեր դրոշն է։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյեկտներից առանձնացնելու) համար։ Դրոշները նույն նպատակ կամ նույն ծագումն ունեցող մարդկանց միության նշան են: Դրոշների գույները վառ են ու պայծառ, իսկ խորհրդանիշները երևում են հեռվից: Դրոշների և դրոշակների գույները յուրահատուկ իմաստ են պարունակում: (Դրոշ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից) Այդ դրոշը բարձր պահելով, այն պայծառ գույներով ներկելով դուք այն դարձնում եք ավելի տեսանելի ուրիշների համար։ Ձեզ գտնում են նրանք, 
  • ով համախոհներ է փնտրում,
  • ով տեսնում է, որ դուք կարող եք պատասխանել իր հարցին,
  • ով տեսնում է ձեր հարցը և պատրաստ է ձեզ օգնել,
  • ով չգիտեր, որ ձեր փորձառության մարդ կա,
  • ով չգիտել, որ դուք իրեն պետք եք։
Մենք կարող ենք փակվել մեր կաղապարներում և ցույց չտանք մեր ուժեղ կողմերը, որպեսզի ուրիշները մեր թույլ կողմերը չտեսնեն։ Բայց կարող ենք միանալ մասնագիտական ցանցին և փնտրել նրանց, ով կօգնի վերացնել մեր թերությունները։ 

Գրանցվեք https://www.linkedin.com
Միացեք խմբին և զարգացրեք ձեր մասնագիտական կարողությունները։

Comments