Ուսումնական աշխատանքի կատարման ալգորիթմ։ Մասնագիտական կողմնորոշում
Փորձառու ուսուցիչները երբեմն դժվարանում են կատարել ուսումնական որոշակի գործողություններ։ Երբ ուսուցիչը ունի այդ ուսումնական աշխատանքը կատարելու քայլ-առ-քայլ նկարագրութուն, նա կարողանում է կատարել այդ աշխատանքը։ Մի քանի անգամ քայլ-առ-քայլ նկարագրությամբ աշխատանքը կատարելուց հետո ուսուցիչը կարողանում է այդ աշխատանքը կատարել առանց ուղեցույցի։ Մի քանի անգամ ուսումնական աշխատանքը առանց ուղեցույցի կատարելուց հետո ուսուցիչը կատարում է փոփոխություններ այդ աշխատանքը տվյալ լսարանի համար ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Մասնագիտական կողմնորոշում Բժիշկ Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի։ Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն առարկաների ցուցակը, որ պետք է իմանալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։ Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։ Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն հմտությունների ցու...