Posts

Showing posts from June, 2020

Հեռավար դասերի կազմակերպման առանձնահատկությունները

Image
Առցանց դասերը ճկուն են և հարմարավետ։ Դրանք կարող են տևել ավելի երկար կամ կարճ քան 45 րոպեն, կարող են լինել դասախոսության նման, կամ ինտերակտիվ, կարող են զարգացնել մեծ թվով կարողունակություններ։ Բայց առցանց դասեր կազմակերպելը շատ դժվար է։ Աշակերտները ազատվելով դասարանում դաս սովորելու <կապանքներից> ոգևորվում է առցանց դասերի հնարավորությամբ։ Բայց շատ արագ նա հասկանում է, որ առցանց դասը շատ նման է այն դասարանին, որտեղ նա միակ աշակերտն է։ Այդ դասարանում իրեն և միայն իրեն է ուղղված ուսուցչի բացատրությունը, տրված առաջադրանքը և ստուգող հարցերը։ Այդ դասարանում նա պետք է լինի ուշադիր, պարտաճանաչ և պատասխանատու։ Հակառակ դեպքում իր բոլոր թերացումները տեսանելի են լինելու բոլորին։ Այլևս այլ մեղավոր չկա։  Այս իրավիճակում են նաև ուսուցիչները։ Նրանք մտածում էին, որ էկրանից կպատմեն դասը, կհանձնարարեն տնային աշխատանքը, կստեղծեն թեստ և ամենի ինչ հեշտությամբ առաջ կգնա։ Իրականում ստացվեց, որ ուսուցիչը նույնպես աշխատում է մի դասարանում, որտեղ միայն մեկ աշակերտ կա և պետք է այնպես բացատրի, որ նա հասկ...