Հեռավար դասերի կազմակերպման առանձնահատկությունները

Առցանց դասերը ճկուն են և հարմարավետ։ Դրանք կարող են տևել ավելի երկար կամ կարճ քան 45 րոպեն, կարող են լինել դասախոսության նման, կամ ինտերակտիվ, կարող են զարգացնել մեծ թվով կարողունակություններ։ Բայց առցանց դասեր կազմակերպելը շատ դժվար է։
Աշակերտները ազատվելով դասարանում դաս սովորելու <կապանքներից> ոգևորվում է առցանց դասերի հնարավորությամբ։ Բայց շատ արագ նա հասկանում է, որ առցանց դասը շատ նման է այն դասարանին, որտեղ նա միակ աշակերտն է։ Այդ դասարանում իրեն և միայն իրեն է ուղղված ուսուցչի բացատրությունը, տրված առաջադրանքը և ստուգող հարցերը։ Այդ դասարանում նա պետք է լինի ուշադիր, պարտաճանաչ և պատասխանատու։ Հակառակ դեպքում իր բոլոր թերացումները տեսանելի են լինելու բոլորին։ Այլևս այլ մեղավոր չկա։ 
Այս իրավիճակում են նաև ուսուցիչները։ Նրանք մտածում էին, որ էկրանից կպատմեն դասը, կհանձնարարեն տնային աշխատանքը, կստեղծեն թեստ և ամենի ինչ հեշտությամբ առաջ կգնա։ Իրականում ստացվեց, որ ուսուցիչը նույնպես աշխատում է մի դասարանում, որտեղ միայն մեկ աշակերտ կա և պետք է այնպես բացատրի, որ նա հասկանա, սովորի և կարողանա օգտագործել, կիրառել սովորածը։ Սա դժվար և պատասխանատու, միևնույն ժամանակ հրաշալի հնարավորություն է կրթույունը անհատականացնելու համար։
Կան կարողություններ, որ պետք է զարգացնել աշակերտների մոտ առցանց ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար։ Այդ կարողություններն են
  • Ինքնակառավարում
  • Ինքնավարություն
  • Նպատակադրում
  • Համառություն
  • Պատասխանատվություն
  • Պարտաճանաչություն
  • ՏՀՏ 
  • Մեդիա գրագիտություն
  • Հաղորդակցություն
  • Համագործակցություն
  • Սովորել իմանալ
  • Ժամանակի ճիշտ կառավարում
  • Գրել և կարդալ
Կան ռազմավարություններ, որ պետք է տիրապետեն դպրոցների տնօրենները և ուսուցիչները առցանց ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար։ Այդ ռազմավարություններն են
  • Ուսումնական առցանց միջավայրեր
  • Դասերի կազմակերպման եղանակներ 
  • Ուսուցիչների աշխատանքի վերհսկողություն
  • Ուսուցիչների հաշվետվողականություն
  • Աշակերտների հաջողությունների գնահատում
  • Ծնողների ներգրավում
  • Հեռավոր մասնագետների ներգրավում
  • Տեխնիկական աջակցություն
  • Սարքավորումների տրամադրում
Սա մեծ ծավալի աշխատանք է և պետք է այսօրվանից սկսենք պատրաստվել։





Comments