Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց կրթության մշակների օրհնության կարգ








































سÛñ ²Ãáé êáõñµ ¾çÙdzÍÇÝ, î»Õ»Ï³ïí³Ï³Ý ѳٳϳñ· Aug 31, 2010 12:44 PM

Օգոստոսի 31-ին` Գիտելիքի օրվա նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ, որով սկիզբ դրվեց մի նոր` կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության:

Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո եկեղեցականների թափորը Ամենայն Հայոց Հայրապետին` ուղեկցությամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, առաջնորդեց Մայր Տաճար, ուր կատարվեց շուրջ երկու հարյուր մանկավարժների օրհնության կարգ:
Արարողությանը նաեւ ներկա էին ներկայացուցիչներ ԱԺ կրթության մշտական հանձնախմբից, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցները, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, ՀՀ քոլեջների եւ ուսումնարանների տնօրենները, Երեւանի եւ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի կրթական հաստատությունների` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, Սեւանի Վազգենյան դպրանոցի, Էօրնեկյան հանրակրթական դպրոցի տեսչության անդամները:


Comments