Posts

Showing posts from December, 2011

Ուսումնական այցելություն Լատվիա ՉԱՓՈՐՈՇՉԱՀԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ թեմայով:

Այցելությունը կազմակերպվեց ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԿ կողմից ԲՀՕԻ-ի ֆինանսական օժանդակությամբ: Լատվիայից ծրագրին մասնակցում էր և բոլոր այցելություններն ու հանդիպումները կազմակերպել էր Education Development Sentre կազմակերպության կողմից: Այցելությանը մասնակցում էին Ռ.Մուրադյանը՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԿ նախագահ, Երևանի 43 ավագ դպրոցի տնօրենը, Ս.Պետրոսյանը՝ ԵՊՀ Փիլիսոփայության դասախոս, Կ. Հարությունյանը՝ ԿԱԻ մասնագետ, Կ. Մելքոնյանը՝ ԾԻԳ էքսպերտ, Ն.Հովհաննիսյանը՝ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ, Ա.Թորոսյանը՝ 198 ավագ դպրոցի տնօրեն, Հ.Հակոբյանը՝ 159 ավագ դպրոցի տնօրեն և ուսուցիչներ՝ Գ.Դավթյանը և Ն.Ղազարյանը: Օր 1 Հ ա նդիպում EDC գրասենյակում , ծրագրի ընթացքի քննարկում , կարիքների գնահատում : Օր 2 Ավագ դպրոցի կրթակարգի և հասարակագիտության չափոչոշչի ներկայացում ԿԳՆ ներկայացուցչի կողմից EDC գրասենյակում : Հասարակական կազմակերպությունների դերը հասարակագիտություն առարկայի չափորոշչի ստեղծման գործում: Օր 3 Ա...

Ինչ է կարող դպրոցի տնօրենը 5 րոպեում, 5 օրում ...

Դպրոցում ուսումնական գործընթացը վերահսկելու և աշակերտներին աջակցելու համար դպրոցի տնօրենը կարող է կատարել հետազոտություններ: Այդ հետազոտությունները կարող է կատարվել մեկ առանձին վերցրած դասարանում, կամ առանձին դասարաններում՝ մի որոշակի բնութագրով աշակերտների համար: Առաջարկում եմ այդ հետազոտությունների բաշխումը ըստ դրանց համար տրամադրված ժամանակի: 5 րոպեում   դուք կարող եք   իրականացնել նշվածներից որև է մեկը ,   կամ գուցե երկուսը : Համոզվեք , որ ուսուցչի դասի ուսումնական նպատակը հնարավոր է գնահատել : Կազմեք մի հարց , որ կբացահայտի դասի ուսումնական նպատակը : Հավաքեք դասի վերջի քարտերը և փորձեք գտնել աշակերտների կարիքները և հաջողությունները : Դասի վերջի քարտերը դասակարգեք ըստ հաջողության հասածների , հաջողության ճանապարհին գտնվողների և անհաջողության մատնվածների : Կատարեք աշակերտների հաջողությունների մասին արագ գրառում : Հիշեք , որ պարբերաբար պետք է անդրադառնալ ընտրված աշակերտներին : Ընտրեք աշակերտի վիճակը ...