Ինչ է կարող դպրոցի տնօրենը 5 րոպեում, 5 օրում ...


Դպրոցում ուսումնական գործընթացը վերահսկելու և աշակերտներին աջակցելու համար դպրոցի տնօրենը կարող է կատարել հետազոտություններ: Այդ հետազոտությունները կարող է կատարվել մեկ առանձին վերցրած դասարանում, կամ առանձին դասարաններում՝ մի որոշակի բնութագրով աշակերտների համար: Առաջարկում եմ այդ հետազոտությունների բաշխումը ըստ դրանց համար տրամադրված ժամանակի:

5 րոպեում դուք կարող եք իրականացնել նշվածներից որևէ մեկը, կամ գուցե երկուսը:
  • Համոզվեք, որ ուսուցչի դասի ուսումնական նպատակը հնարավոր է գնահատել:
  • Կազմեք մի հարց, որ կբացահայտի դասի ուսումնական նպատակը:
  • Հավաքեք դասի վերջի քարտերը և փորձեք գտնել աշակերտների կարիքները և հաջողությունները:
  • Դասի վերջի քարտերը դասակարգեք ըստ հաջողության հասածների, հաջողության ճանապարհին գտնվողների և անհաջողության մատնվածների:
  • Կատարեք աշակերտների հաջողությունների մասին արագ գրառում:
  • Հիշեք, որ պարբերաբար պետք է անդրադառնալ ընտրված աշակերտներին:
  • Ընտրեք աշակերտի վիճակը առավել լավ նկարագրող որևէ աշխատանք:
  • Դասի ընթացքում հետևեք այդ աշակերտին և խոսեք նրա հետ այն մասին թե ինչ է ինքը լավ արել և ինչը կարող է ավելի լավացնել:


5 օրում դուք կարող եք իմանալ թե ինչ գիտեն աշակերտները և բարելավել այդ վիճակը:

  • Կարդացեք ուսուցիչների գրառումները, որ կատարվել են շաբաթվա ընթացքում, հասկացեք միտումները և այնուհետև խմբավորեք աշակերտներին ըստ նրանց պատրաստվածության:
  • Մի անհանգստացեք, որ աշակերտները շարժվում են ոչ այն այն արագությամբ, որը դուք կուզեիք: Ձեր արձագանքի արդյունքում այդ արագությունը ժամանակի ընթացքում կփոխվի:
  • Նայեք ձեր կողմից աշակերտների ուսումնառությունը գնահատող գրառումներին և գտեք թե ում դեռևս չեք գնահատել: Աշխատեք մինչև շաբաթվա վերջ բոլորին գնահատել:
  • Դիտարկեք արդեն կատարված ախտորոշումները՝ ելքի քարտեր, գործնական աշխատանքների արդյունքներ, դասերի վերլուծություններ:
  • Առաջարկեք ուսուցիչների հաջորդ շաբաթվա աշխատանքները քննարկել ըստ դասարանների, ըստ դասավանդվող առարկաների խմբերով:
  • Հանձնարարեք նպատակային, 5 րոպեանոց գրավոր աշխատանքներ պարզելու համար աշակերտների հետաքրքրվածությունը դասով:




Comments