Ինչպես հասկանալ, թե ինչ սովորեցին աշակերտները:

Այս նախագիծը սկսեցինք իրականացնել դպրոցում, որովհետև աշակերտների իրական գիտելիքները չափելու գործիք դեռևս չունենք:
Ուսուցիչները իրենց աշխատանքը կատարում են սահմանված կարգով: Մեկն այդ աշխատանքը կատարում է լավ, մյուսը վատ, բայց բոլորն էլ ունեն թեմատիկ պլան, օգտվում են առարկայի ծրագրից, գնահատում են աշակերտներին, ունենում են հաջողություններ և անհաջողություններ: Բայց որևէ արտաքին ստուգման ժամանակ, երբ աշակերտները հայտնվում են նոր իրավիճակում, նոր հարցեր են տեսնում, նոր ձևաթղթերի վրա գրված թեստեր, նրանց գրավոր աշխատանքների արդյունքները նվազում են: Վերլուծությունը ցույց է տալիս, որ աշակերտները որոշ դեպքերում դժվարանում են պատասխանել առաջին կարգի բարդության հարցերին կամ առաջին կարգի բարդության հարցերի պատասխանները չիմանալու պատճառով չեն կարողանում կատարել երկրորդ կարգի բարդության առաջադրանք: Իսկ ինչու: Մի թե մենք չունենք ժամանակ դասի ընթացքում աշակերտներին տալ առաջին կարգի բարդության հարցերի պատասխանները գտնելու գիտելիքներ և հմտություններ: Պարզվում է, որ ունենք: Բայց կա մի շատ կարևոր արգելք: Այդ արգելքը մենք՝ ուսուցիչներս ենք հորինել: Արգելքն ասում է, որ եթե ամբողջ դասը օգտագործեմ առաջին կարգի բարդության հարցերի պատասխանները գտնելու համար գիտելիքներ հաղորդելու վրա, երկրորդ և երրրորդ կարգի հարցերի պատասխանների համար անհրաժեշտ գիտելիքները ե՞րբ հաղորդեմ: Բոլոր ուսուցիչները գիտեն, որ եթե աշակերտը չի յուրացրել պարզը, ապա բարդը նրան հնարավոր չէ սովորեցնել: Այդ դեպքում բարդը նա նույնպես անգիր կանի: Գիտեն, բայց պետք է պլանը կատարեն:
Այս շղթան ընդհատելու համար որոշեցինք կազմել սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին հաղորդված նյութի առաջին կարգի բարդության հնարավոր բոլոր հարցերը և առաջարկել աշակերտներին կրկնել և մեկ շաբաթ հետու գրավոր պատասխանել այդ հարցերին:

Համաձայն գնահատման մեթոդաբանության 1-ին կարգի μարդության առաջադրանքները պահանջում են արդեն ուսումնասիրված ծրագրային նյութի բովանդակությանը վերաμերող չափորոշիչային գիտելիքների իմացություն, պարզ և ծանոթ իրադրություններում դրանք կիրառելու կարողություն, կողմնորոշման և կատարման համար չեն պահանջում ինքնատիպ (ոչ ստանդարտ) մոտեցումներ, միջնորդավորված քայլեր ու հիմնավորումներ:
Մենք հասկանում էինք, որ արդյունքները չեն կարող իդելական լինել: Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա: Պարզապես պետք է հասկանալ թե ինչ չենք կարողացել սովորեցնել և ինչը աշակերտները չեն իմանում:
Գրավոր աշխատանքի արդյունքները հաստատեցին մեր սպասումները: Ուրախալի էր, որ մեր աշակերտները ավելի շատ գիտեին քան չգիտեին: Բայց այն ինչ նրանք չգիտեին պետք է նարանց նորից սովորեցնել: ԵՎ այդ աշխատանքը պետք է հասցնել մինչև նոյեմբեր ամսվա վերջը, երբ աշակերտները նոր գրավոր աշխատանքով ցույց կտան մեր աշխատանքի արդյունքը: Այդ մասին կխոսենք նոյեմբերի վերջին:

Մի օրինակ առաջին աշխատանքից: Դասարանում սովորում են 20 աշակերտ: Առարկայի գրավոր աշխատանքը կազմված էր 40 հարցից;

Այստեղ ներկայացվում են աշակերտներից յուրաքանչյուրի կատարած սխալները:



1
9
2
0
3
1
4
1
5
0
6
6
7
0
8
17
9
8
10
0
11
2
12
10
13
22
14
6
15
18
16
0
17
2
18
0
19
6
20
2


Այստեղ ներկայացվում են հարցին սխալ պատասխանած աշակերտների թիվը:

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
1
2
1
2
3
1
5
2
2
5
4
5
4
4
2
6
5
2
2
4
1
3
3
2
4
1
2
4
2
4
1
2
4
3
3
3
2
1
2
1
Ստացվում է, որ մենք ունենք աշակերտներ, ովքեր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները նյութը չեն յուրացրել՝ 8, 13, 15: ԵՎ ունենք հարցեր, որոնց համեմատաբար մեծ թվով [5] աշակերտներ սխալ են պատասխանել՝ 7, 10, 12, 16, 17: 

Այսպիսով ուսուցիչը գիտի ինչ պետք է սովորեցնի, իսկ աշակերտը գիտի, թե ինչ պետք է սովորի:

Comments