Պարագրաֆ 21: Կորագիծ հավասարաչափ արագացող շարժում: Հորիզոնի ուղղությամբ նետված մարմնի շարժումը:

Ամսաթիվ
04.12.12 (1)
Առարկա
ֆիզիկա
ՈՒսուցիչ
Թորոսյան
Դասարան
    10-3
Դասի թեման
Պարագրաֆ 21:
Կորագիծ հավասարաչափ արագացող շարժում: Հորիզոնի ուղղությամբ նետված մարմնի շարժումը:

Դասի նպատակը
Աշակերտներին սովորեցնել 
1.      Կատարել աշակերտների գիտելիքների /պարագրաֆ 20/ բանավոր ստուգում:
2.      Կորագիծ հավասարաչափ արագացող շարժմազան, հորիզոնի ուղղությամբ նետված մարմնի շարժման հիմնական բնութագրերը, դրանց ֆիզիկական իմաստը և բանաձևերը:
      
Դասի  խնդիրները
1.      Կատարել  աշակերտների գիտելիքների /պարագրաֆ 20/ բանավոր ստուգում և գնահատել 3-4 աշակերտի:
Աշակերտներին սովորեցնել
1.      Որ շարժումն են անվանում կորագիծ հավասարաչափ արագացող:
2.      Հորիզոնական ուղղությամբ նետված մարմնի շարժման կինեմատիկական հավասարումը:
3.      Հորիզոնական ուղղությամբ նետված մարմնի դիրքը և արագությունը որոշելու եղանակը:



Ամսաթիվ
04.12.12 (2)
Առարկա
ֆիզիկա
ՈՒսուցիչ
Թորոսյան
Դասարան
    10-3
Դասի թեման
Պարագրաֆ 22:
Հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժումը:

Դասի նպատակը
Աշակերտներին սովորեցնել 
1.      Հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման հիմնական բնութագրերը, դրանց ֆիզիկական իմաստը և բանաձևերը:
2.      Աշակերտներին սովորեցնել լուծել թեմայի առաջին կարգի բարդության խնդիրներ:
3.      Աշակերտներին օգնել հասկանալ թեմայի երկրորդ և երրորդ կարգի բարդության խնդիրների իմաստը, կարողանալ դրանք համառոտագրել, գտնել լուծման եղանակները:

Դասի  խնդիրները
Աշակերտներին սովորեցնել
1.      Ինչպես են փոխվում անկյան տակ նետված մարմնի արագության պրոեկցիաները շարժման ընթացքում, ինչպես որոշել շարժման հետագծի տեսքը, անկման ժամանակը և հեռավորությունը, արագությունը գետին ընկնելու պահին, վերելքի և վայրէջքի ժամանակները, թռիչքի առավելագույն բարձրությունը:
2.      լուծել խնդիրներ, որոնք պահանջում են գիտելիքների կիրառում պարզ և ծանոթ իրադրություններում, կողմնորոշման և կատարման համար չեն պահանջում ինքնատիպ մոտեցումներ, միջնորդավորված քայլեր և հիմնավորումներ:
3.      կարողանալ հասկանալ թեմայի երկրորդ և երրորդ կարգի բարդության խնդիրների իմաստը, դրանք համառոտագրել, գտնել լուծման եղանակները և ուսուչի օգնությամբ լուծել:

Comments