Posts

Showing posts from June, 2013

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Ինչ է սահմանադրությունը ապագա քաղաքացու համար: Ինչպես է աշակերտը պատկերացնում սահմանադրությունը: Ինչպես է դպրոցական ծրագրում աշակերտին ներկայացվում սահմանադրությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը: Այս սահմանման առաջին մասն է, որ ամենամեծ տարածումն ունի: Մինչդեռ երկրորդ հատվածը ոչ պակաս կարևոր է: Հ ասարակության կազմակերպման հիմնական սկզբունքներն են հիմք հանդիսանում օրենքները հարգելու և դրանց պահանջները կատարելու համար: Այս սկզբունքները ճանաչող, ընդունող և դրանց հետևող մարդն է, որ կարող է իրեն համարել քաղքացի:  Սահմանդրությունը ապահովում է և պաշտպանում քաղաքացիների իրավունքները և ազատությ...

Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների կարգի մասին

Image
Խնդիրներ 1.             Կարգի 15-րդ կետով բացառվում է բացի թեմատիկ գրավոր աշխատանքից որևէ այլ տեսակի գրավոր աշխատանքի միավորային գնահատում: Սա անհասկանալի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիսամյակային գնահատականի որոշման մեխանիզմի համաձայն ոչ մի նշանակություն չունի, թե աշակերտը գնահատականը ստացել է գրավոր աշխատանքից թե բանավոր պատասխանից: Աշակերտը սովորում է թեմայի մի դաս: Այդ դասի բանավոր պատասխանի համար ստանում է 8 միավոր: Այդ թեմայի մյուս դասերը չի սովորում: Թեմայի թեմատիկ գրավոր աշխատանքից ստանում է 2 միավոր: Նրա միջին գնահատականը դառնում է 5: Ստացվում է թեման բոլորովին չյուրացրած աշակերտը թեմայից ստանում է 5 միավոր 1 միավորի փոխարեն: Գրավոր աշխատանի արժեքը պետք է էականորեն մեծ լինի: 2.             22-րդ կետում՝ բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների ստուգումից ստացված արդյունքների միավորային բնութագրիչները սահմանված են <Հանրակրթության պետական չափորոշչի>...

Նորից գնահատման մասին

Գնահատման համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ սովորողների և սովորեցնողների վրա: Արդեն գնահատականը չի դիտարկվում որպես թվանշան: Արդեն դժվարացել է այն աշակերտների գործը, ովքեր մի դաս սովորում էին, այդ սովորածը <տալիս> էին և դրա դիմաց <ստանում> էին գնահատական: Հերթ պահել էլ չի ստացվում, որովհետև միավորների միջինն է որոշիչ: Բայց սա միայն գնահատման նոր համակարգի վարչական բաղադրիչն է: Մինչդեռ գնահատման համակարգը ունի շատ կարևոր երկրորդ բաղադրիչը՝ ձևավորող գնահատումը: Այս բաղադրիչը մի օր վերը նշված բաղադրիչը կդարձնի ոչ կարևոր, որովհետև կապահովեի գիտելիքի արդյունավետ հաղորդում, իսկ գիտելիք ունեցողներին վերը նշված մանիպուլյացիաները չեն հետաքրքրում: Ձևավորող գնահատումը դժվարությամբ է մտնում դպրոց: Այն ուսուցիչներից պահանջում է աշխատանքային լուրջ ներդրումներ: Շատ փորձառու ուսուցիչներ այդ աշխատանքը կատարում են, հոգնում են, ուշ են գնում տուն, բայց լուրջ արդյունք են ունենում: Ցավոք շատ փորձառու ուսուցիչները շատ չեն: Ձևավորող գնահատման համար շատ կարևոր են իրականացման ...