Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների կարգի մասին


Խնդիրներ

1.            Կարգի 15-րդ կետով բացառվում է բացի թեմատիկ գրավոր աշխատանքից որևէ այլ տեսակի գրավոր աշխատանքի միավորային գնահատում: Սա անհասկանալի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիսամյակային գնահատականի որոշման մեխանիզմի համաձայն ոչ մի նշանակություն չունի, թե աշակերտը գնահատականը ստացել է գրավոր աշխատանքից թե բանավոր պատասխանից: Աշակերտը սովորում է թեմայի մի դաս: Այդ դասի բանավոր պատասխանի համար ստանում է 8 միավոր: Այդ թեմայի մյուս դասերը չի սովորում: Թեմայի թեմատիկ գրավոր աշխատանքից ստանում է 2 միավոր: Նրա միջին գնահատականը դառնում է 5: Ստացվում է թեման բոլորովին չյուրացրած աշակերտը թեմայից ստանում է 5 միավոր 1 միավորի փոխարեն: Գրավոր աշխատանի արժեքը պետք է էականորեն մեծ լինի:
2.            22-րդ կետում՝ բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների ստուգումից ստացված արդյունքների միավորային բնութագրիչները սահմանված են <Հանրակրթության պետական չափորոշչի> պահանջներին համապատասխան պահանջը չի համապատասխանում չափորոշչի կառուցվածքին: Չափորոշչի նվազագույն պահանջը գերազանցում է 22-րդ կետում նկարագրված նվազագույն դրական գնահատականի պահանջը: Ստացվում է, որ չափորոշչի նվազագույնը չյուրացրած աշակերտը ստանում է դրական գնահատական և ավարտում է դպրոցը:
3.            Միավորային գնահտումը արձանագրելու ձևի և կարգի մասին ոչինչ չի գրված: Չի հասկացվում, որ այն պետք է գրանցվի դասամատյանում և չի կարող փոփոխվել:
4.            Ուսուցանող գնահատման դեպքու չի ասվում, թե ինչպես է այն արձանագրվում, արձանագրվում է արդյոք ընդհանրապես և ինչպիսի փաստաթուղթ է այդ արձանագրությունը: Եթե չի արձանագրվում, ապա ցանկացած աշխատանք, այդ թվում նաև չկատարված աշխատանք, կարելի է ներկայացնել որպես ուսուցանող գնահատում:
5.            Միավորները նկարագրող սանդղակում նյութի յուրացման տոկոսային նկարագրությունը ձևական է առաջացնում է տարբեր մեկնաբանություններ: Որովհետև ուսուցանվող նյութը ավելի մեծ է, քան չափորոշչային պահանջը և աշակերտի կողմից յուրացված 30 տոկոսը ոչ միշտ է նշանակում չափորոշչով պահանջվող նյուրի 30 տոկոս: Հաճախ չափորոշչով պահանջվող նվազագույնը մեծ է ուսումնասիրվող նյութի անգամ 50 տոկոսից: Այս դեպքում կստացվի, որ չափորոշչով պահանջվող նվազագույնը անգամ 50 տոկոսի չափով չյուրացրած աշակերտը ավարտում է դպրոցը:
6.            Կարգը չի նկարագրում կիսամյակային և տարեկան գնահատականների ձևավորման մեխանիզմը: Չի կատարվում հղում որևէ այլ կագին: 

Առաջարկում եմ

  1. Գրավոր աշխատանքի գնահատականի արժեքը դարձնել էականորեն ավելի մեծ  բանավոր պատասխանի գնահատականի արժեքից:
  2. Չափորոշչային պահանջները համապատասխանեցնել գնահատման սկզբունքներին և նոր հաստատել այս կարգը:
  3. Կարգում ավելացնել դրույթ միավորային գնահտումը արձանագրելու ձևի և կարգի մասին:
  4. Կարգում ավելացնել դրույթ ուսուցանող գնահտումը արձանագրելու ձևի և կարգի մասին:
  5. Կարգում ավելացնել դրույթ, որը կնկարագրի կիսամյակային և տարեկան գնահատականների ձևավորման մեխանիզմը, կամ կկատարի  հղում որևէ այլ կագի: 




Comments