Հենքային ուսումնական պլան

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2011/07/11_1088.pdf
Հենքային ուսումնական պլան
Եթե նայում ենք <ավագ դպրոց> բաժնին ապա ստացվում է, որ ուսումնական բնագավառներին պարտադիր ձևով հատկացվում է 3 տարվա համար ընդամենը 1700 ժամ: Տարին ունի 34 շաբաթ: 3 տարին ունի 102 շաբաթ: Ուրեմն 1700 բաժանելով 102 ստանում ենք 16.6: Ուրեմն ուսումնական բնագավառներին մեկ տարվա համար նախատեսվում է 16.6 ժամ: Ոչ թե ամեն բնագավառին 16.6 ժամ, այլ բոլոր բնագավառներին միասին 16.6 ժամ: Իսկ մնացած 1768 ժամը, որը նույն թվաբանությամբ կազմում է 17.3 ժամ փաստորեն դպրոցական բաղադրիչն է: Այսինքն 17.3 ժամ 10-րդ դասարանում, 17.3 ժամ 11-րդ դասարանում և 17.3 ժամ 12-րդ դասարանում:
Իսկ քանի ժամ ունեք դուք դպրոցական բաղադրիչում ըստ 13-14 ուստարվա ուսումնական պլանի:
Հիմա նայենք ըստ բնագավառների օրինակ 10-րդ դասարանում: Նույնը կրկնվում է 11-ում և 12-ում:
Հայոց լեզու, գրականություն 500 ժ. - 5 ժամ շաբաթական 1 տարում
Օտար լեզուներ - ----------------300 ժ. - 3 ժամ շաբաթական 1 տարում
Մաթեմատիկա - -----------------200 ժ. - 2 ժամ շաբաթական 1 տարում
ՏՀՏ - --------------------------------200 ժ. - 2 ժամ շաբաթական 1 տարում
Բնական գիտություններ ------100 ժ. - 1 ժամ շաբաթական 1 տարում
Հասարակագիտական __------100 ժ. - 1 ժամ շաբաթական 1 տարում
Ֆիզկուլտ և ՆԶՊ -----------------300 ժ. - 1 ժամ շաբաթական 1 տարում
Ընդամենը --------------------------------- 15 ժամ շաբաթական 1 տարում
Դպրոցական բաղադրիչ --------------- 9 ժամ շաբաթական 1 տարում
Այստեղ չկա բաշխում ըստ հոսքային և պարտադիր առարկաների: Որովհետև ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ-ը պահանջում է, որ այսքան ժամ տրվի առարկաներին պարտադիր, իսկ մնացածը դպրոցը բաշխի ըստ իր ուղղվածության: Իհարկե այնպես, որ կատարի առարկայական չափորոշիչների պահանջները:
Սակայն հենքային բաղադրիչը ունի նաև հետաքրքիր այլ մանրամասներ: Եթե ուշադիր նայենք <բնական գիտություններ> բնագավառին ապա կտեսնենք, որ ունենք ընդամենը 1 ժամ շաբաթական: Ուրեմն մենք պետք է ուսումնասիրենք միայն 1 բնագիտական առարկա սկսած 10-րդ դասարանից կամ պետք է գրել բնագիտության դասագիրք և այդ առարկան ուսումնասիրել ավագ դպրոցի բոլոր դասարաններում: Իսկ հոսքային դասարաններում դպրոցը կարող է դպրոցական բաղադրիչի ժամերը տալ այն առարկաներին, որոնք անցնում է խորացված:
Ասում են այդպես չի լինի, որովհետև առարկայական ծրագրերը գրված են կոնկրետ ժամերով և ոչինչ չի կարելի փոխել: Ստացվում է, որ ուսումնական պլանը կազմվում է ոչ թե հենքային ուսումնական պլանի հիման վրա, այլ առարկայական ծրագրերի:
Այս ամենը հասկացա ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ-ը կարդալով: Երանի չկարդացողներին:

Comments