Ուսումնական տարվա վերջում ուսուցիչները շատ հոգնած են լինում: Նրանց մեջ լինում են գերհոգնած ուսուցիչներ: Պետք է ուշադիր լինենք նրանց նկատմամբ և միջոցներ ձեռնարկենք նրանց այդ վիճակից հանելու համար: Իսկ որպեսզի հասկանանք, որ նրանք գերհոգնած են, պետք է ճանաչենք ախտանիշերը: 1. Անհայտ կորածներ Գերհոգնած ուսուցիչները հաճախ դադարում են մասնակցել ներդպրոցական ուսումնական և ժամանցային միջոցառումներին: Նրանք իրենց ճնշված են զգում և ցանկություն չունեն լինել նրանց կողքին, ով թվում է թե ավելի հաջողակ են: Այս ուսուցիչները բացակայում են ժողովներից և չեն պատասխանում էլեկտրոնային նամակներին: Այս ուսուցիչները կտրվում են արտաքին աշխարհից մինրև ուսումնական տարվա վերջը: 2. Վերջ մտքերի փոխանակությանը Մտքերի փոխանակությունը այլևս կարևոր չէ գերհոգնած ուսուցիչների համար: Դասերի պլանավորումը հետագա թեմաների համար դադարում են և ուսուցիչը կատարում է միայն օրվա աշխատանքը: Նրանք դժվարանում են, չեն ցանկանում խոսել հաջորդ ուստարվա պլանների մասին: Նրանք պատրաստ են խոսել միայն այսօրվա մասին: Անգամ դա է նրանց հ...