Posts
Showing posts from May, 2015
Սթրեսը թեստից առաջ
- Get link
- X
- Other Apps
Թեստի օրը նյարդերը հանգստացնելու բանալին նախապատրաստվելու մեջ է: Սակայն, լրիվ պատրաստ լինել նշանակում է իմանալ ավելի, քան պահանջվում է թեստը լուծելու համար: Կարևոր է նախապատրաստել ձեր միտքը և մարմինը ճնշման տակ աշխատելու փորձ ունենալու համար: Քնեք: Գիտեմ, որ դուք սա լսել եք արդեն, բայց դա շատ կարեւոր է: Քննության նախորդ գիշերը երկար քնեք: Եթե դուք բավարար չափով չեք հանգստացել, ձեր համար շատ դժվար կլինի կենտրոնանալ: Քնկոտ ուղեղը մառախլապատ ուղեղ է: Քննության գիշերը քնելուց առաջ անհրաժեշտ է որոշ բաներ պլանավորել: Քննության օրը քնից զարթնեք շատ վաղ և դուք գիշերը քնելու հետ կախված խնդիրներ չեք ունենա: Տանից շուտ դուրս եկեք: Շուտ դուրս եկեք, որպեսզի խուսափեք ուշանալու վախից: Քննությունից ուշանալը վերջին բանն է, որ ձեզ պետք է: Շփոթությունը ձեր մոտ կառաջացնի խառնաշփոթ և արժեքավոր ժամանակի կորուստ: Դուք կարիք չունեք լրացուցիչ մտահոգվելու խցանումների մեջ չընկնելու համար: Ճանապարհը, որով հասնելու եք քննության վայրը որոշեք քննության նախորդ օրը: Կա՞ արդյոք հավանականություն, որ...