Սթրեսը թեստից առաջ


Թեստի օրը նյարդերը հանգստացնելու բանալին նախապատրաստվելու մեջ է: Սակայն, լրիվ պատրաստ լինել նշանակում է իմանալ ավելի, քան պահանջվում է թեստը լուծելու համար: Կարևոր է նախապատրաստել ձեր միտքը և մարմինը ճնշման տակ աշխատելու փորձ ունենալու համար:
Քնեք: Գիտեմ, որ դուք սա լսել եք արդեն, բայց դա շատ կարեւոր է: Քննության նախորդ գիշերը երկար քնեք: Եթե դուք բավարար չափով չեք հանգստացել, ձեր համար շատ դժվար կլինի կենտրոնանալ:
Քնկոտ ուղեղը մառախլապատ ուղեղ է: Քննության գիշերը քնելուց առաջ անհրաժեշտ է որոշ բաներ պլանավորել: Քննության օրը քնից զարթնեք շատ վաղ և դուք գիշերը քնելու հետ կախված խնդիրներ չեք ունենա:
Տանից շուտ դուրս եկեք: Շուտ դուրս եկեք, որպեսզի խուսափեք ուշանալու վախից: Քննությունից ուշանալը վերջին բանն է, որ ձեզ պետք է: Շփոթությունը ձեր մոտ կառաջացնի խառնաշփոթ և արժեքավոր ժամանակի կորուստ:
Դուք կարիք չունեք լրացուցիչ մտահոգվելու խցանումների մեջ չընկնելու համար: Ճանապարհը, որով հասնելու եք քննության վայրը որոշեք քննության նախորդ օրը: Կա՞ արդյոք հավանականություն, որ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք կվատնեն ձեր ժամանակաը: Դրա համար պարզապես տեղ հասեք ավելի վաղ և հանգիստ ժամանակ ունեցեք քննությունից առաջ:
Կերեք ինչ - որ բան, նույնիսկ եթե դու նյարդայնանում եք: Համոզվեք, որ ձեր ստամոքսը երջանիկ է: Եթե դուք չեք ցանկանում ուտել նախքան դուք դուրս կգաք տանից, մի խնձոր կամ բանան վերցրեք ձեզ հետ այն դեպքի համար, երբ ձեր ստամոքսը կսկսի ձայներ հանել քննությունների շենքը մտնելու պահին: Սովը ինքնին անհանգստություն է, սակայն լրացուցիչ շփոթություն է առաջացնում ձայներ արձակող ստամոքը, որը խաթարում է ձեր կենտրոնացումը: Դուք կարող եք գտնել նաև ժամանակ արագ մի բան ուտելու համար ընդմիջման ընթացքում:
Մի խաղաղ պահ ընտրեք: Երբ ժամանել եք դպրոց կամ թեստավորման կենտրոն, գտեք հանգիստ տարածք, որտեղ դուք կարող եք լինել միայնակ: Դուք կարող եք օգտագործել ձեր ավտոմեքենան, եթե դուք վարում եք, կամ դուք կարող եք գտնել մի դատարկ սենյակում կամ գրասենյակ (խնդրեք ուսուցչին): 
Երբ մի հանգիստ տեղ գտնեք, մի լավ թուլացրեք ձեր նյարդերը: Փակեք ձեր աչքերը և փորձեք հանգստանալ ամբողջությամբ: Խորը շունչ քաշեք և հանգստացնող բաների մասին մտածեք:
Երբեմն կարիք չկա խոսել այլ աշակերտների հետ քննությունից առաջ, քանի որ որոշ աշակերտներ սկսում են լարվել, երբ մյուսները քննարկում են քննության նյութը: Երբ դուք լսելում եք ուրիշների խոսակցությունը, կարող է թվալ, որ դուք ինչ որ կարևոր բան եք բաց թողել, կամ դուք սխալ եք հասկացել գաղափարը: Դա կարող է նաև սխալ լինել, բայց ձեզ կարող է թվալ, թե ճիշտ է: Թույլ մի տվեք ձեզ հայտնվել նման իրավիճակում: 
Մեկուսացրեք ինքներդ ձեզ մյուսներից և փորձեք չլսել, թե ինչպեք են մյուսները նախապատրաստվում:


Գրականություն

Stress Before You Test?

Battle the Test Day Jitters

http://homeworktips.about.com/od/standardizedtests/qt/test_prep.htm?utm_source=exp_nl&utm_medium=email&utm_term=list_homeworktips&utm_campaign=list_homeworktips&utm_content=20150511

Comments