Թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպումը և դրանց արդյունքով ուսուցիչների/դպրոցի կողմից չափորոշչի պահանջների կատարման գնահատումը:

Այս ուսումնական տարվանից թեմատիկ գրավոր աշխատանքները դպրոցում կազմակերպվում են կենտրոնացված: Գրավոր աշխատանքը գեներացվում է ԿՏԱԿ-ի կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգի կողմից: Աշակերտները կարող են աշխատանքին պատասխանել գրավոր՝ տետրի մեջ և էլեկտրոնային՝ համակարգչով: Հաշվի առնելով, որ համակարգը նոր է ներդրվել, գրավոր աշխատանքները առայժմ կատարվում են տետրերում: Չնայած դրան արդյունքը անմիջապես երևում է:
Առարկայական մեթոդական միավորումները հարցերը կազմել են չափորոշչի պահանջները հաշվի առնելով: Բոլոր դասավանդող ուսուցիչները, իրենց դասերի ընթացքում, հատուկ ուշադրություն են դարձնում չափորոշչի պահանջները կատարելու վրա և ակտիվ կիրառում են ուսուցանող գնահատում՝ հասկանալու համար, որ իրենց աշակերտները յուրացրել են ուսուցանվող նյութը: Հակառակ դեպքում հանձնաժողովի կողմից վերահսկվող գրավոր աշխատանքից աշակերտները կարող են ստանալ ցածր կամ անբավարար գնահատական, որը վկայելու է ուսուցչի կողմից չափորոշչի պահանջները չկատարելու հանգամանքը: 
Ցավոք մեր դպրոցի որոշ աշակերտներ շտապեցին տեղափոխվել այլ ավագ դպրոցներ, վախենալով իմանալ իրենց իրական գիտելիքի չափը: Դա իրենց իրավունքն է:
Իսկ ինչպե՞ս արձագանքեցին դպրոցում սովորող մյուս աշակերտները:
Քանի որ դասավանդող ուսուցիչը իր դասը վարելիս կատարում է ուսուցանող գնահատում, որի ժամանակ աշակերտներին հանձնարարվում է բանավոր կամ գրավոր պատասխանել չափորոշչային պահանջի կատարումը գնահատող հարցերին, թեմայի ուսումնասիրման վերջին դասին աշակերտները արդեն իմանում են այն բոլոր հարցերի պատասխանները, որ կարող են հայտնվել գրավոր աշխատանքում: Իսկ նա, ով ամեն օր սովորում է՝ ոչ մի տեսակի գրավոր աշխատանքից չի վախենում: Չի վախենում նաև ուսուցիչը: Նա ուրախ է տեսնել իր աշխատանքի իրական արդյունքը: Հետաքրքիր է, որ նրանք, ով առաջ գերադասում էր ձևականորեն որևէ դրական գնահատական դնել աշակերտին և խուսափել տարբեր պատասխանատվություններից, հիմա տեսնում են, որ սովորեցնելը շատ ավելի հեշտ է և պատվավոր: Իսկ ստեղծված իրավիճակը խթանում է աշակերտների ուսումնական ակտիվությունը, որովհետև նրանք տեսնում են, որ սովորելը հեշտ է, բավարար գնահատական ստանալը հեշտ է, գիտելիքները խորացնելը հեշտացել է, որովհետև ամեն դասի նվազագույն նյութը յուրացնելով ստեղծվում է այն անհրաժեշտ գիտելիքը և կարողությունը, որը հնարավորություն է տալիս ունենալ առաջընթաց, իմանալ ավելի շատ և հետևաբար ստանալ ավելի բարձր գնահատականներ:
Ընթացքը ցույց կտա: Ես վստահ եմ, որ սովորողները ավելի շատ են քան թվանշան ստանալ, կամ ավելի ճիշտ փախցենել ցանկացողները:



Comments