Դպրոցների վարկանիշավորում
Կրթությունը անհրաժեշտ է բոլորիս: Մարդը կյանքի ընթացքում կրթություն ստանում է ինչպես կրթական հաստատություններում, այնպես էլ դրանցից դուրս: Կրթական հաստատության կողմից մատուցված կրթական ծրագիրը ոչ միշտ է հասկանալի կրթություն ստացողին և դա բնական է, որովհետև այդ ծրագիրը հիմնվում է ոչ միայն անձի այլ նաև պետության կարիքի վրա: Ուսումնական հաստատության և համայնքի կողմից պետության կարիքը ոչ միշտ է համարժեք ընկալվում: Հաճախ սովորողը և նրա ծնողը պնդում են, որ այս կամ այն առարկան սովորելը աննպատակահարմար է, իմաստ չունի, բայց իրենց ստիպում են սովորել: Հաճախ կրթական հաստատությունն է դժգոհում, որ առարկայի ծրագրով նախատեսված նյութը կամ դրա ծավալը չի համապատասխանում սովորողի տարիքային առանձնահատկություններին: Այս համաձայնության և անհամաձայնության, գոհ լինելու և դժգոհության, անտարբերության հետևանքը որոշակի վերաբերմունք է ստեղծում ուսումնական հաստատության նկատմամբ: Այսպիսի իրավիճակում փորձ է արվում վարկանիշավորել դպրոցը պետության պահանջի տեսանկյունից միայն: Բնական է, որ դպրոցները չեն համակերպվում...