Մերձազդեցություն և հեռազդեցություն
Մերձազդեցության և հեռազդեցության մասին գիտենք դպրոցի ֆիզիկայի դասընթացից: Այսօր այս գաղափարը կարելի է օգտագործել դասավանդման տարբեր ձևեր նկարագրելիս: Որովհետև այսօր տեխնոլոգիաները դարձել են շատ մատչելի և տեխնոլոգիա ստեղծողները անում են ամեն ինչ, որպեսզի օգտագործողները ոչ մի նեղություն չունենան: Սա իհարկե բիզնես է, բայց մենք այդ արտադրանքը կարողանում ենք օգտագործել դասավանդելիս: Բաց դասարան (flipped classroom) ռազմավարությունը սովորեցնելը և սովորելը դարձրել է շատ հասանելի: Օգտագործելով համակարգիչը կամ դրա նոր դրսևորումները՝ պլանշետ կամ հեռախոս ուսուցիչը լինում է աշակերտի կողքի անգամ այն ժամանակ, երբ աշակերտը դասարանում, դպրոցում չէ: Դասավանդման իր պլանում ուսուցիչը ունի դասի տևողության չափ ժամանակ: Նա նույնիսկ այդ 45 րոպեն ամբողջությամբ չի կարող օգտագործել որևէ նյութ բացատրելու համար: Իսկ ասելիք ուսուցիչը շատ ունի: Մյուս կողմից ուսուցիչը չի կարող հասնել օգնության իր աշակերտին, երբ նա տանը սովորոելիս դժվարություններ է ունենում: Էլ չեմ ասում, որ ուսուցիչը չի կարող աշակերտին սովորեցնել,...