Լեւոն Մկրտչյան. «Փորձում ենք ավագ դպրոցի վերջին տարին ավելի բովանդակալից դարձնել»

սկսած 25:01 / 42:57
198 դպրոցը հանրապետության այն առաջին 10-ը կրթօջախներից է, որին 2008 թվականին ավելացավ ավագ ածականը: Հենց այդ տարվանից դպրոցի մուտքն առաջին դասարանցիների համար փակվեց: Մարգարիտան այս տարի կավարտի դպրոցը. Սլավոնական համալսարան է դիմելու: Արդեն մեկ ամիս է՝ սկսել է կրկնուսույցի հետ անգլերեն պարապել, մի քանի օր հետո էլ հայոց պատմության հերթը կգա, ռուսերեն սակայն չի պարապելու՝ դպրոցում ստացած գիտելիքները բավարարում են: Մյուս երկու առարկաների մասին նույնը չի ասում, անհատական պարպմունքններն, ըստ նրա, ավելի օգտակար են:
«Երբ անհատական ես պարապում, ավելի հեշտ է, եւ ավելի մեծ ինֆորմացիա ես ստանում, քան մեծ դասարանում»,- ասում է Մարգարիտան:
Մեծ հույսեր ունի սովորելու անվճար համաակարգում, բայց եթե վճարովին լինի՝ շատ չի տխրի: Ի տարբերություն Մարգարիտայի՝ Գուրգենը, սակայն, դեռ չի որոշել՝ ո՞ր բուհն է ընտրելու:
10-րդ դասարանում սովորող Գայանեն նույն կերպ չի մտածում: Երբեւէ կրկնուսույցի մոտ չի պարապել եւ չի էլ պատրասվում։
«Գուցե 12-րդ դասարանում պարապեմ, քանի որ յուրաքանչյուրն էլ նախքան ընդունվելը, բուհական քննություններից առաջ ունենում է իր մեջ խուճապ որոշակի եւ մտածում է, որ ինչքան էլ խելացի լինի, գուցե չկարողանա հանձնի այդ քննությունները»,- անկեղծանում է Գայանե Դավթյանը:
ԵՊՀ Միջազգային հարաբերություններ բաժինն է ընտրելու: Վերջին փոփոխությունների հետ կապված հույսերը մեծ են, եթե 12-րդ դասարանում ստացած գիտելիքները բավարար լինեն՝ ասում է՝ հնարավոր է կրկնուսույցի չդիմի:
Այս տարվանից աշակերտները դպրոցական վերջին քննությունները հանձնելու են դեկտեմբերին եւ հարջորդ կիսամյակ՝ 5 ամսվա ընթացքում վերհիշելու են 3 առարկա՝ իրենց ցանկությամբ: Նախկինում 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում աշակերտներին ստիպում էին կենտրոնանալ միանգամից 6 առարկայի վրա: Նորամուծության արդյունքում արդեն կրկնուսույցների անհրաժեշտություն գուցե չլինի: Պաշտոնը մի քանի ամիս առաջ ստանձնած Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ ավագ դպրոցի ուսումնական ծրագրերն արմատապես վերանայելու անհրաժեշտությունը մեծ էր:
«Հասակության մեջ որոշակի դժգոհություն կա ավագ դպրոցների մասով, ընդ որում, ոչ միայն ավագ, այլեւ միջնակարգ դպրոցների: Հիմնական խնդիրը հետեւյալն է՝ ծնողները վստահ չեն, որ իրենց երեխաները ժամանակը հստակ, օգտակար են ծախսում: Ավելի շատ կրկնուսույցների ժամանակաշրջանն է, երբ ծնողները խուսափում են երեխաներին ուղարկել դպրոց: Եւ սա էր պատճառը, որ մտածեցինք՝ շատ կարեւոր է, որ փորձենք 12-րդ դասարանը բեռնաթափել»,- մանրամասնում է ԿԳ նախարարը:
Փոփոխությունների կարիքը մեծ էր ու շատ վաղուց պետք է արվեր: Այս կարծիքին է նաեւ 198 ավագ դպրոցի տնօրենը: Նրա խոսքով՝ երեխաները միշտ էլ դժգոհում էին՝ պնդելով՝ 6 առարկա կրկնելու կարիքը չկար:
«Ավագ դպրոց գալով՝ աշակերտները ցանկանում են ուսումնասիրել հիմնականում այն առարկաները, որոնցով գնալու են բուհ, 2-րդ կիսամյակը 5 ամիս է, այդ ինտենսիվությամբ երեխան ե′ւ տեսությունը կհասցնի կրկնել, ե′ւ շտեմարանի վարժություններին մի քանի անգամ կծանոթանա: Այս դեպքում, եթե ուսուցիչը բարեխղճորեն կրկնի, ապա կրկուսույցի կարիք չի լինի»,- նշում է տնօրեն Արտաշես Թորոսյանը:
«Այս դեպքում աշակերտների միակ դժգոհության պատճառը ուսուցիչներից կախված կլինի»,- ասում է տնօրենը, երբ աշակերտները չեն ցանկանա մասնակցել այդ խորացված կրկնությանը, ապա կամ ուսուցիչն է թերացել, կամ էլ աշակերտը չի բավարարվում եղածով եւ ցանկանում է շատ բարձր միավորներ հավաքել՝ անվճար համակարգում սովորելու համար:
Կրթության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն փոփոխությունները միայն կրկնուսույցների հետ չի կապում, ասում է՝ ոչ թե դեմ են կրկնուսույցներին, այլ սա փորձ է՝ ավագ դպրոցի վերջին տարին ավելի բովանդակալից դարձնել:
«Եթե այս առաջին փորձը, որը չի բերելու կրճատումների, չի բերերու ուսուցիչների մոտ ծանրաբեռնվածության կամ պակասացման, կփորձենք նաեւ մյուս տարի իջնել 11-րդ դասարան, ամբողջ 12-րդ դասարանը բացել, որից հետո կկարողանանք այստեղ դնել գործնական աշխատանքներ, մասնագիտական խորացմանը նպաստող որոշակի ուսումնական ծրագրեր, իսկ հեռանկարում կկարողանանք այստեղ տեղափոխել նաեւ բակալավրիատի որոշ կրեդիտային ուղղություններ»,- մանրամասնեց Լեւոն Մկրտչյանը:
Փոփոխությունների անհրաժեշտությունից բացի 198 դպրոցի տնօրենը նաեւ մեկ այլ խնդիր է կարեւորում. այս բաժանումներից հետո հիմնական եւ ավագ դպրոցների կապը թուլացել է:
«Մենք շատ լավ համագործակցության կարիք ունենք ավագ դպրոցների հետ, ցավոք սրտի, հիմա այդ համագործակցությունը ոխերիմ բարեկամների մակարդակի վրա է գտնվում: Հիմնական դպրոցի աշակերտները բացարձակապես տեղեկատվածություն չունեն եւ մենք էլ չունենք բավարար հնարավորություն, որպեսզի այդ դպրոցներում ներկայացնենք ավագ դպրոցները՝ խոսքը բոլոր դպրոցների մասին է: Հիմնական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման մակարդակը բավականին թույլ է: )
Տնօրենի խոսքով՝ հիմնական դպրոցները շարունակում են նաեւ հուսալ, որ ավագ դպրոցների համակարգը շուտով կվերանա:
Ոլորտի պատասխանատուն, սակայն, ասում է՝ եթե ավագ դպրոցների համակարգը չլինի, ոչ ոք այդ վկայականը չի ճանաչի: Աշխարհում 21-րդ դարի բոլոր ծրագրերը ծավալով 12 տարվա մեջ են տեղավորվում: Ե′ւ ԱՊՀ երկրները, ե′ւ Եվրոպական միությունը այդ համակարգով են աշխատում, այսինքն հանրակրթություն՝ կազմված նախադպրոցական կրթությունից, կրթսեր, հիմնական եւ ավագ դպրոցներից:
«12 ամյա կրթական համակարգն այն համակարգն է, որ 20-րդ դարի երկրորդ կեսից եւ 21-րդ դարում աշխարհն ընդունել է եւ դնում է հետեւյալ ձեւը՝ հանրակրթություն, եւ հանրակրթությունից դեպի մասնագիտական կրթություն՝ անցում 2 ճանապարհով՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական: 2 դեպքում էլ դա ապահովում է եռամյա ձեւով, որը կոչվում է ավագ դպրոց` high school: Մենք ունենք 2 տարբերակ՝ ուեննք ավագ դպրոցների փոքր ակումբ եւ ունենք 12 ամյա միջնակարգ դպրոցներ: Առանց այս եռամյա հատվածի մեր կրթական ճանաչելիությունը եւ կրթական որակը կլինի համաշխարհային որեւէ ստանդարտից դուրս»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:
Ի վերջո, հասարակությունը դեռ ամբողջությամբ չի վստահում ավագ դպրոցների տված գիտելիքներին: Երբ դպրոցականը 9-րդ դասարանում դպրոց չի հաճախում, ծնողը պատժում է, իսկ երբ հերթը հասնում է ավագ դպրոցին, պատժելու փոխարեն արարքը նույնիսկ խրախուսվում է: Սա հենց այդ անվստահությունն է՝ ասում է Լեւոն Մկրտչյանը: Այս կարծրատիպերը կոտրելու համար կրթության ոլորտի պատասխանատուները պատրաստ են գնալ փոփոխությունների եւ զիջումների՝ միայն թե աշակերտը դպրոցը որակյալ գիտելիքներով ավարտի:

Comments



  1. Կրթական ոլորտում կատարվում են աննախադեպ չափերի փոփոխություններ, ընդորում` ավանդական կրթական համակարգը ենթարկվում է շատ լուրջ ճնշումների: Մի
    քանի շաբաթ առաջ Մոսկվայում #EdCrunch կոնֆերանսի ընթացքում edX-ի գլխավոր տնօրեն Անանդ Ագարվալը գնահատեց կրթական համակարգի “ուշացումը” շուրջ 200
    տարի: Երկու շաբաթվա ընթացքում այս հոլովակը թարգմանել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Մտածեցի` թող լինի նաեւ ենթագրերի հայերեն տարբերակը
    https://www.youtube.com/watch?v=5CoLkMnL_WY&feature=youtu.be
    Նայեք այս հոլովակը ընկերներ

    ReplyDelete

Post a Comment