Posts

Showing posts from October, 2018

Հիմնական խնդիրը

Image
Ի՞նչ է կատարվում աշխարհում։ Աշխարհը փոխվում է։  Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Փոխվել են գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջը, որը հիմնված է գիտելիքի և ոչ թե ունեցած փաստաթղթի առկայության վրա։ Փոխվել է մասնագիտություն սովորելու եղանակը, որի պատճառով ֆորմալ կրթությունը շատ դեպքերում փոխարինվում է ոչ ֆորմալ կրթությամբ։ Փոխվել է դպրոցում դասի կազմակերպման ձևը և արդեն դասասենյակը չէ սովորելու միակ տեղը։ Այժմ դասարանը կարող է սովորել դասասենյակում և դասասենյակից դուրս։ Փոխվել է սովորելու մատչելիությունը և հեռավորության վրա սովորելը դարձել է անվճար։     Ի՞նչ կտա այս ամենը Հայաստանին։ Աշխարհը փոխվում է։ Տնտեսությունը դառնում է ցանցային։ Արդեն կարելի է սովորել, աշխատել, ստեղծագործել այլ երկրում՝ ապրելով Հայաստանում։ Արդեն հնարավոր է բիզնեսը տեղափոխել Հայաստան, բայց ապրել այլ երկրում։  Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Հայստանում ծնված հանճարը այլևս չի մնա անհայտ աշխարհի հա...

Աշակենտակենտրոն դասարանի աշակերտը

Image
Աշակենտակենտրոն դասարանը նկարագրված է և վերջին տարիների ընթացքում բազմաթիվ սեմինարների ժամանակ ներկայացվել է ուսուցիչներին։ Աշակենտակենտրոն դասարանը երկու գործող անձ ունի՝ ուսուցիչը և աշակերտը։ Երկուսն էլ ունեն որոշակի պարտականություններ աշակենտակենտրոն դասարան ստեղծելու համար։ Այդ պարտականությունները սերտորեն կապված են իրար և մեկը առանց մյուսի չի կարող ապահովել արդյունք։ Որոնք են այդ պարտականությունները։ Ուսուցիչը պետք է պետք իմանա և հարգի աշակերտների իրավունքները, լավ ճանաչի իր աշակերտներին, իմանա նրանց թույլ և ուժեղ կողմերը, դասավանդելիս հաշվի առնի դրանք և զարգացնի նրանց մոտ սովորելու, քննադատաբար մտածելու, հաղորդակցվելու, համագործակցելու, տեղեկատվությունից օգտվելու կարողություններ, նրանց հետ պլանավորի սովորելու գործընթացը, գնահատման մեթոդաբանությունը։ Աշակերտը պետք է լինի պարտաճանաչ, գնահատի սովորելու կարևորությունը, կարողանա կառավարել իր սովորելը, կարողանա քննադատաբար մտածել, հաղորդակցվել, համագործակցել, տեղեկատվությունից օգտվել, ուսուցչի հետ պլանավորել իր սովորելու գործըն...