Posts

Showing posts from November, 2018

Ամեն ինչի տեսություն

Image
Ուսումնական պլանի վերանայման մեր աշխատանքները շարունակականություն չունեցան։ Գուցե խնդիրը այդքան սուր չէ և վերանայման կարիք չկա։ Ուսումնական պլանը մի յուրահատուկ կարգ է, որով պետք է բոլորը առաջնորդվեն։ Այդ պահանջը նաև ունի սխալներից ապահովագրելու նպատակ։ Այս մոտեցումը <Ամեն ինչի տեսության> մաս է, որը ձգտում է ստեղծել մի ընդհանրացնող օրենք բոլոր երևույթները բացատրելու համար։ Այդպիսի օրենք դեռ չի ստեղծվել, որովհետև միշտ առաջանում են բազմաթիվ մասնավոր դեպքեր, որոնք հնարավոր չէ բացատրել այդ օրենքով։ Չնայած դրան ընդհանրացնող օրենքները մարդիկ գնահատում են, որովհետև դրանք այնուամենայնիվ առաընթաց են ապահովում։ Առաջանում է գիտակցություն, անհանգստություն, որ այն խախտելու դեպքում ձևավորված հարմարավետ հավասարակշռությունը կխախտվի։ Մակս Պլանկը ասում էր, որ նոր գաղափարները չեն կարող զարգանալ, եթե չեն հրաժարվել հին գաղափարներից։ Հին գաղափարները կրողներին դժվար է համոզել դրանցից հրաժարվել։ Որպես կանոն դա անհնար է։ Ուրեմն պետք է սպասել մինչև հին գաղափարները հեռանան դրանց կրողների...

Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար

Image
Կազմակերպվում է  Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy ի կողմից Տեսաբացատրություն Մաս 1   Մաս 2 Մաս 3 Հանրային քաղաքականության ինստիտուտի «Education Hub» նախագծի շրջանակներում իրականացվող քննարկման թեման է. «Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար»:  Փոփոխվող աշխարհում զարգացած երկրների դպրոցները, օգտվելով մանկավարժական և տեղեկատվական հաղորդակցության գիտությունների նվաճումներից, կրթությունը դարձնում են ավելի հասանելի ու մատչելի բոլորի համար և քիչ ծախսատար։ Դասարանում սովորեցնելու համար օգտագործվող մեթոդներից և ՏՀՏ հնարարավորություններից բացի, արդեն կարելի է դասավանդել հեռավորության վրա, վիրտուալ իրականության գործիքներով հայտնվել հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող դասարանում, դասավանդել գյուղական դպրոցում, որտեղ չկա, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչ կամ մասնակցել որևէ դպրոցի ուսուցչի դասին՝ իրական ժամանակում։ Այսպիսով, կրթությունը դառնում է մի կողմից՝ անհատական, բայց մյուս կողմից՝ նաև խմբային, սոցիալականացված։...