Posts

Showing posts from December, 2009

«Անգլիայի պատմություն» թեմայի ուսուցում օգտագործելով համացանցը:

Ուսումնական նախագիծ ավագ դպրոցի հումանիտար հոսքի անգլերեն լեզվի խորացված ուսուցման ենթահոսքերի համար: «Անգլիայի պատմություն» թեմայի ո ւսուցում օգտագործելով համացանց ը : Նախագծի նպատակը · Սովորեցնել ուսուցիչներին կազմակերպել ուսուցում համացանցի միջոցով` օգտագործելով wiki օնլայն տարածքը: · Սովորեցնել աշակերտներին սովորել wiki տարածքում: Նախագծի խնդիրները · Նախապատրաստել wiki տարծքը: · Գրանցել ուսուցիչներին և աշակերտներին: · Ուսուցիչներին ծանոթացնել «Անգլիայի պատմություն» թեմայի նյութերին: · Ուսուցիչների հետ մշակել անգլերեն լեզվով պատմություն համացանցում դասավանդելու դասընթացը: · Wiki-ում տեղադրել դասընթացը և անհրաժեշտ հանձնարարությունները: · Աշակերտներին ծանոթացնել wiki տարծքին: · Կազմակերպել ուսուցումը: · Կատարել ընթացիկ գնահատում: · Կազմակերպել նախագծ...

Հաշվետվություն Բարսելոնում DOTS տարածաշրջանային սեմինարին մասնակցելու մասին

Համառոտ նկարագրություն Նախագիծը նպատակ ունի ստեղծել օնլայն տարածք հեռահար ուսուցում կազմակերպելու համար: Մանկավարժական մոտեցումը հիմնված է սոցիոմշակութային և կոնստրուկտիվիստական տեսությունների վրա: Moodle- ը ընտրված է որպես վիրտուալ ուսուցման տարածք: Միևնույն ժամանակ աջակցելով լեզուների ուսուցման նորարական, տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումներին ուշադրության կենտրոնում է պահվում լեզուների ուսուցման մոտեցումները իրական կյանքում: Ի տարբերություն ECML- ի նախորդ նախագծերի, DOTS- ը բավարարելու է նաև անկախ և ոչ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներին: Մանրամասն ...

Նպատակի ընտրությունը դասը պլանավորելիս

նպատակի ընտրությունը դասը պլանավորելիս View more presentations from torosian . Մանրամասն ...

Բարսելոնա 2009 դեկտեմբերի 2-5

Image
  2 դեկտեմբերի 2009թ. Ճանապարհորդությունը սկսվեց մեկնելուց շատ ավելի վաղ: Համացանցի միջոցով ես արդեն ընտրել էի հյուրանոցը, որոշել էի այն ճանապարհը որով օդանավակայանից հասնելու եմ հյուրանոց և հետո գնալու եմ համալսարան: Ես համացանցում անցել էի այդ փողոցներով և տեսել էի ամեն ինչ: Սակայն իրականությունը ինչպես միշտ այլ կերպ վարվեց: Ես Մոսկվա մեկնող օդանավում հանդիպեցի իմ անցած տարվա շրջանավարտի, ով իր ընտանիքով մեկնում էր ԱՄՆ: Ասատուրը ուրախացավ ինձ տեսնելով, ինչպես ուրախանում են օտարության մեջ անսպասելի մի ծանոթի հանդիպելով: Իսկ ես տխրեցի, քանի որ տեսա, որ իմ աշակերտը հենց առաջին րոպեից, լքելով հայրենիքը, ծանոթներ է փնտրում կարոտն առնելու համար: Իսկ ծնողները շատ ուրախ էին: Աէրոֆլոտի օդանավում ես տեսա, որ Ռուսաստանը փոխվել է: Էականորեն փոխվել էր մատուցվող ծառայությունների որակը և օդանավում, և հետո Շերեմետևո օդանավակայանում: Բոլոր ծառայությունները մատուցվում էին առանց հաշվի առելու քո հարստության չափը: Ես ուրախացա, որ ռուսների համար մենք արդեն փոքր ու աղքատ եղբայր չենք, այլ ծառայո...