Րաֆֆի՝ Սամվել
http://www.eanc.net/EANC/library/Fiction\Original\Raffi\Samvel.htm?page=1&interface_language=am Այս հատվածը քննարկելու համար ստեղծված է wiki : Կարող եք միանալ մեր քննարկումներին: ԲՆՈՒԹՅՈՒՆԸ , ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ Երկիրը լեռնային էր : Լեռնային անընդհատ շղթաները , իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ , կտրատել էին անհավասար մակերևույթը , կազմելով մի հսկայական ցանց : Այդ ցանցի մանր և անձուկ հյուսվածքի մեջ սեղմված էին խորին ձորեր , մթին հովիտներ և նեղ դաշտեր : Այդ ձորերը , այդ հովիտները , այդ դաշտերը ներկայացնում էին մի - մի գավառ , որ բաժանված էին բնական սահմաններով : Լեռնային ցանցի հյուսվածքի թվով բազմանում էր և գավառների թիվը : Որքան շատ մասնատված էր երկրի մակերևույթը , այնքան շատ տրոհվում էին և գավառները : Այդ պատճառով հայոց աշխարհը այն անզուգական երկրներից մեկն էր , այնքան փոքր տարածության վրա ` ունեն այնքան բազմաթիվ գավառներ : Գավառները բոլորովին անջատված էին միմյանցից և համարյա զուրկ էին հաղորդակցությու...