ETWINNING- ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ


Ուսուցումը կազմակերպում է eTwinning ծրագրի Learning Labs նախագծի շրջանակներում: Ուսուցումը իրականացվում է հեռավար ուսուցման եղանակով: Տարածքը կազմակերպված է շատ հետաքրքիր և կան շատ հարմար գործիքներ: Այդ գործիքներից առաջինը աչքի է ընկնում http://en.linoit.com/ ԼԻՆՈ հայտարաությունների տարածքը: Այն շատ հեշտ է օգտագործել հայտարարությունների, կարծիքներ տեղադրման համար և շատ հարմար է օգտագործման մեջ: Այս գործիքը կարելի է օգտագործել և դասարնում, և սեմինարների ժամանակ, և վարչական աշխատանքը կազմակերպելիս:


Դաս 1

Ուսուցման ժամանակ ԼԻՆՈՆ մեր ուսուցիչը օգտագործում է ներկայացված նյութի մասին մեր կարծիքները հավաքելու համար: Առաջին դասը դասարանի կազմակերպման նպատակ ուներ: Մեզ առաջարկվեց դիտել մի շատ հետաքրքիր տեսանյութ և որոշել, թե ինչպիսի գործիք կնախընտրենք մենք <նվագելու> համար: Մեր ընտրության մասին մենք գրեցինք ԼԻՆՈ տարածքում:




Մեզ առաջարկվեց դիտել Քեն Ռոբինսոնի ելույթը հիմնական կարողությունների մասին և ներկայացնել, թե մեր կարծիքով որ կարողություններն է անհրաժեշտ զարգացնել աշակերտների մոտ քսանմեկերորդ դարում:



Դաս 2

Երկրորդ օրը մեզ առաջարկվեց ծանոթանալ Եվրոպական Սքուլնեթ Ակադեմիայի դասընթացին, որը ես հաճույքով արեցի: Ակադեմիայաի մի դասընթացին արդեն մասնակցել եմ և շատ հետաքրքիր նորություններ եմ իմացել կրթության և կրթության մեջ ՏՀՏ կիրառման մասին:



Մեզ ներկայացվեց ուսուցչի այն կարողությունների ցուցակը, որը նա պետք է ունենա իր աշակերտների մոտ քսանմեկերորդ դարի կարողություններ զարգացնելու համար:



Մենք սովորեցինք, թե ինչ է հարցումների միջոցով կազմակերպվող ուսուցումը: Այն հնարավորություն է տալիս պասսիվ լսողից դառնալ ակտիվ քննարկող, հետազոտող և սովորող:



Դաս 3

Այս դասի թեման էր <Հաղորդակցվում ենք մայրենի լեզվով>: Մենք պետք է մի երգ ընտրեինք մայրենի լեզվով և տեղադրեինք տարածում:


Մեզ ներկայացվեցին ֆիլմեր պատրաստելու գործիքներ:

MovieMaker You can download from here. The Help link for Moviemaker can be found here.

iMovie You can download iMovie from hereThe iMovie Help link can be found here.

There's a UK website about film making accessed here .

Դաս 4

Այս դասի թեման էր <Հաղորդակցվում ենք օտար լեզվով>: Մեզ ներկայացվեց Edmodo
ծրագիրը, որը ապահով ցանցային նախագիծ է: Այստեղ կարելի է ստեղծել վիրտուլ դասարաններ առանց վտանգի ենթարկելու աշակերտներին:


Ներկայացվեց նաև (quote from Zondle website) կայքը, որտեղ աշակերտները կարող են սովորել խաղալով: Այստեղ նրանք կարող են գտնել ուսումնական խաղեր ըստ իրենց հետաքրքրությունների և խաղեր, որ դուք կարող եք պատրաստել նրանց համար:




Comments