Posts

Showing posts from October, 2017

Համագործակցություն 21-րդ դարում սովորելու համար

Image
  P21- ը հետաքրքիր հետազոտություններ և ներդրումներ է կատարում կրթության մեջ : Այդ ներդրումներից մեկը վերաբերվում է կոմպետենցիաներին : Վերջերս P21- ը առաջարկություններ է ներկայացնում կրթության պատասխանատուներին և աշխատատերերին , որոնցից մեկը շատ հետաքրքրեց ինձ :  Դրանով P21- ը առաջարկում է . Բարելավել ուսուցիչների վերապատրաստումը այնպես, որ ուսուցիչները և դպրոցների ղեկավարները կարողանան զարգացնել աշակերտների գիտելիքներն ու հմտությունները: Գիտելիքներն ու հմտությունները խորապես կապակցված են իրար հետ և երբ աշակերտների մոտ դրանք զարգանում են միաժամանակ, նարանք ավելի արդյունավետ են սովորում: Ուսուցիչների պատրաստվածությունը և արդյունավետությունը բարելավելը պետք է լինի ազգային առաջնահերթություն, և այդ աշխատանքը պետք է նոր և գործող ուսուցիչներին տա կարողություն նախ արդյունավետ կերպով աշակերտներին տալ գիտելիքներ, իսկ այնուհետև նրանց սովորեցնել օգտագործել և կիրառել փաստերը: Այս առաջարկությունը մեր կողմից լավ մոռացված հինն է : Հիշում եք , ...

Շրջված դասարան

  Սեմինար 198 ավագ դպրոցի ուսուցիչների համար 09 հոկտեմբերի 2017թ. 

Ինչպե՞ս համագործակցել

Image
Ձեր ղեկավարած դպրոցում համագործակցելու միջավայր ստեղծելու համար ութ կարևոր դրույթներ։ 1. Ստեղծեք վստահության մթնոլորտ Եղեք ամենաազնիվը դպրոցում։ Կազմակերպեք, որ ուսուցիչները իրար մոտ դաս լսեն։ Ուսումնասիրեք ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ և ուսուցիչ-ուսուցիչ հարաբերությունները։ 2. Մի եղեք գաղափարների գերի Սխալվեք արագ, սխալվեք քիչ։ Համագործակցության ժամանակ խրախուսել բոլոր համագործակցողներին հղանալ այնքան մտքեր, որքան հնարավոր է։ Սա ստեղծում է կրկնության մի մշակույթ, որի արդյունքում լուծման տարբեր տարբերակներ փորձելով հնարավոր է դառնում գտնել ամենալավ լուծումը։ Համագործակցողները դրդում են միմյանց մտածել խնդրի լուծման տարբեր եղանակների մասին։ 3. Հաստատետեք պարզ լինելու կանոնը Կարևոր չէ, թե ինչ եք ստեղծում միասին խաղ, նախագիծ, թե դասի պլան, ինչքան բարդ լինեն կանոնները կամ կառուցվածքը, այնքան ավելի շատ հարցեր կունենան աշակերտները և այնքան քիչ ժամանակ ունեն նրանք փաստացի սովորելու համար։ 4. Փորձարկեք ձեր գաղափարները Երբեք շուտ չէ ձեր ստեղծած խաղը կամ նախագիծը դնել ու...

Պատրաստ եք արդյոք աշխատել

Մարդը ուզում է աշխատել, որպեսզի իր վաստակով ապրի։ Դրա համար նա սովորում է որևէ աշխատանք կատարել։ Որքան լավ է նա այդ աշխատանքը կատարում, այնքան ավելի շատ է նա վաստակում։ Բայց կա մեկ ուրիշ աշխատանք, որը նույնքան աշխատելու դեպքում ավելի մեծ վաստակ է ապահովում։ Մարդը կարող է սովորել կատարել այդ աշխատանքը։ Դրա համար նա սկսում է  նոր մասնագիտությունը յուրացնել։ Նա գնում է դպրոց, հետո ընդունվում է համալսարան, ստանում է մասնագիտական կրթություն և սկսում է կատարել նոր, ավելի մեծ վաստակ ապահովող աշխատանք։ Ամեն ինչ սկսվեց աշխատանքային գործիքից։ Մարդը ստեղծեց գործիք, որը օգտագործեց ինչ որ նպատակի հասնելու համար։ Մինչև օրս մարդը աշխատում էր այդ գործիքով։ Գործիքը զարգացել է, ստացել է բազմաթիվ ձևեր, բայց իմաստը նույնն է մնացել։ Մարդը ստեղծել է մի գործիք, որով պետք է ինչ որ գործողություն կատարել։ Մինչև այսօր աշխատելու և գործիքի իմաստը սա էր։ Այսօր աշխահը փոխվել է։ Այսօրվա աշխարհում նոր ձևով են աշխատում, իսկ գործիքը դարձել է գործընկեր։ Մարդը սովորում է աշխատել մեքենայի հետ և ոչ թե մեքենայով, ին...