Պատրաստ եք արդյոք աշխատել

Մարդը ուզում է աշխատել, որպեսզի իր վաստակով ապրի։ Դրա համար նա սովորում է որևէ աշխատանք կատարել։ Որքան լավ է նա այդ աշխատանքը կատարում, այնքան ավելի շատ է նա վաստակում։
Բայց կա մեկ ուրիշ աշխատանք, որը նույնքան աշխատելու դեպքում ավելի մեծ վաստակ է ապահովում։ Մարդը կարող է սովորել կատարել այդ աշխատանքը։ Դրա համար նա սկսում է  նոր մասնագիտությունը յուրացնել։ Նա գնում է դպրոց, հետո ընդունվում է համալսարան, ստանում է մասնագիտական կրթություն և սկսում է կատարել նոր, ավելի մեծ վաստակ ապահովող աշխատանք։
Ամեն ինչ սկսվեց աշխատանքային գործիքից։ Մարդը ստեղծեց գործիք, որը օգտագործեց ինչ որ նպատակի հասնելու համար։ Մինչև օրս մարդը աշխատում էր այդ գործիքով։ Գործիքը զարգացել է, ստացել է բազմաթիվ ձևեր, բայց իմաստը նույնն է մնացել։ Մարդը ստեղծել է մի գործիք, որով պետք է ինչ որ գործողություն կատարել։
Մինչև այսօր աշխատելու և գործիքի իմաստը սա էր։
Այսօր աշխահը փոխվել է։ Այսօրվա աշխարհում նոր ձևով են աշխատում, իսկ գործիքը դարձել է գործընկեր։ Մարդը սովորում է աշխատել մեքենայի հետ և ոչ թե մեքենայով, ինչպես նախկինում։
Այսօր աշխարհում վերանայվում է մարդու դերը աշխատանքի վայրում և թե ի՞նչ է նշանակում լինել մասնագիտականորեն պատրաստված։ Պատրաստված լինելն այսօր համարվում է ունենալ հիմնարար կարողություններ և փորձառություն, որ անհրաժեշտ է մարդուն որոշել իր ընթացքը և զարգանալ ապագա կրթությամբ, աշխատանքում և առօրյայում՝ իրենց ամբողջ կյանքի ընթացքում։
Աշխատանքը այսօր փոխվում է խելացի մեքենաների իհայտ գալով և համացանցի շնորհիվ մասնագիտական բարձր որակներով, բայց էժան աշխատուժի մեծ շուկայի հասանելությամբ։
Այս աշխարհում ապրելու համար մարդու մոտ դպրոցից սկսած պետք է զարգացնել այսպես կոչված 21-րդ դարի կոմպետենցիաներ։ Որովհետև աշխատել մարդը այսօր սովորում է ոչ թե մասնագիտություն տվող նախնական մասնագիտական կամ մասնագիտական ուսումնական հաստատություններում, այլ դպրոցում։ Այստեղ է երեխան սովորում սովորել, հաղորդակցվել, քննադատաբար մտածել, համագործակցել։ Այստեղ է նա սովորում սվորել նախագծերի մեթոդով, որպեսզի հետագայում կարողանա աշխատել նախագծերի մեթոդով։
Այս բոլոր կոմպետենցիաները մի կողմից առանձնանում են իմացական կոմպետենցիաներից, բայց մյուս կողմից դրանք չեն կարող գույություն ունենալ առանց մեկը մյուսի։
Այս իրականությունը պետք է տեսնել և ընդունել, որովհետև կրթությունը կազմակերպվում է մարդուն իրական կյանքում ապրելու հնարավորություն տալու համար։
Իսկ աշխարհի զարգացումները չնկատելը նման է դեպի փորձանք կուրորեն, անգիտակցաբար գնալուն։

http://www.p21.org

Comments