Ինչպե՞ս համագործակցել


Ձեր ղեկավարած դպրոցում համագործակցելու միջավայր ստեղծելու համար ութ կարևոր դրույթներ։

1. Ստեղծեք վստահության մթնոլորտ

Եղեք ամենաազնիվը դպրոցում։ Կազմակերպեք, որ ուսուցիչները իրար մոտ դաս լսեն։ Ուսումնասիրեք ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ և ուսուցիչ-ուսուցիչ հարաբերությունները։

2. Մի եղեք գաղափարների գերի

Սխալվեք արագ, սխալվեք քիչ։ Համագործակցության ժամանակ խրախուսել բոլոր համագործակցողներին հղանալ այնքան մտքեր, որքան հնարավոր է։ Սա ստեղծում է կրկնության մի մշակույթ, որի արդյունքում լուծման տարբեր տարբերակներ փորձելով հնարավոր է դառնում գտնել ամենալավ լուծումը։ Համագործակցողները դրդում են միմյանց մտածել խնդրի լուծման տարբեր եղանակների մասին։

3. Հաստատետեք պարզ լինելու կանոնը

Կարևոր չէ, թե ինչ եք ստեղծում միասին խաղ, նախագիծ, թե դասի պլան, ինչքան բարդ լինեն կանոնները կամ կառուցվածքը, այնքան ավելի շատ հարցեր կունենան աշակերտները և այնքան քիչ ժամանակ ունեն նրանք փաստացի սովորելու համար։

4. Փորձարկեք ձեր գաղափարները

Երբեք շուտ չէ ձեր ստեղծած խաղը կամ նախագիծը դնել ուրիշների առաջ, որպեսզի գնահատեն։ Անգամ ամենախակ գաղափարները պետք է փորձարկվեն։ Դուք պետք է իմանաք ինչպես է այն աշխատելու և հետո նոր կիրառեք։

5. Իմացեք, երբ է պետք կանգ առնել

Պահեք ձեր համագործակցության արդյունքում ստեղծվելիք արտադրանքը ուշադրության կենտրոնում։ Եղեք ուշադիր, որ տեսնեք այն նշանները, որ հուշում են, որ նախագծի, դասի ընթացքում ավելի շատ է աշխատանք կատարվում, քան անհրաժեշտ է։

6. Ամենասկզբից ներգրավեք աշակերտներին

Աշակերտները ձեր հիմնական լսարանն են։ Նրանք պետք է ներգրավված լինեն նախագծի մշակման ամեն փուլում, որովհետև նրանք կարող են անգնահատելի գնահատական տալ նախագծին։

7. Օգտատգործեք ինչ ունեք ձեռքի տակ

Դուք գիտեք ինչ դպրոցը շատ ունի։ Երբ մշակում եք նախագիծ մտքում պահեք այն նյութերը և սարքերը, որոնցից դպրոցում շատ կա և դուք կարող եք դրանք օգտագործել, բայց ամեն ինչ վերցնելով, դուք կունենաք շատ ամնպետք ռեսուրսներ, որոնք ձեզ կխանգարեն։
8. Կառուցեք ուժերղ կողմերի և շահերի վրա
Որոնեք ինչ են համագործակցողները սիրում և ինչից են ուժեղ։ Ուշադիր եղեք հուզմունաի և իրարից բաժանվեած լինելու պահերին։ Օգտագործեք մասնակիցների կրթերը խաղը կամ նախագիծը նախագծելիս և իրականացնելիս։

Գրականություն

https://www.edutopia.org/blog/rules-of-thumb-collaborative-planning-rebecca-rufo-tepper?utm_source=facebook&utm_medium=socialflow

Comments