2024 թվականին

Related image





Ինչպիսի՞ գիտելիք, կարողություն և հոգեկան դիմացկունություն պետք է ունենան 
2018 թվականին ծնված երեխայի ծնողները, որ օգնեն իրենց երեխային գտնել իր տեղը խելահեղ արագությամբ փոխվող աշխարհում։

2018 թվականին ծնված երեխան

  1. դպրոց կգնա 2024 թվականին, 
  2. ավագ դպրոց կգնա 2034 թվականին, 
  3. համալսարանը կավարտի 2041 թվականին։


Համաձայն 2024-ի համար արված կանխատեսումների

  • Ինտերնետ-տրաֆիկի ավելի քան 50 տոկոսը կծախսեն տանը օգտագործվող կենցաղային սարքերը: Այսինքն դրանք կլինեն հեռակարավարվող, կպատրաստեն նախաճաշը մինչև տան տերը կզարթնի, կպատասխանեն հեռախոսազանգերին, կանջատվեն ինքնուրույն և կնախազգուշացնեն տանտերերին խափանումների, վտանգների մասին, իրենք կկանչեն շտապ օգնություն, տան բնակիչների առողջության մասին տեղեկություններ կուղարկեն բուժող բժիշկներին և այլն։
    Ի՞նչ գիտելիք և կարողություն պետք է ունենա 2018 թվականին ծնված մարդը 2024 թվականին, երբ կընդունվի դպրոց, ապրելու, սովորելու և ստեղծագործելու համար։
  • Ռոբոտներում օգտագործվող արհեստական մկանները կարող են ավելի մեծ ծանրություններ բարձրացնել, քան մարդը։ Այլևս կարիք չի լինի լինել ֆիզիկապես ուժեղ աշխատելու համար։ Անհրաժեշտ կլինի զարգացնել մարմինը ոչ թե ֆիզիկական աշխատանք կատարելու, այլ առողջ լինելու համար։
    Ինրպիսի՞ մասնագիտություններ այլևս մարդու համար չեն լինի 2024 թվականին։ Ինչպե՞ս պետք է ծնողները նպաստեն իրենց 2018 թվականին ծնված երեխայի զարգացմանը, որպեսզի նա 2024 թվականին, երբ կընդունվի դպրոց, պատրաստ լինի ապրելու ֆիզիկապես առողջ և ոչ թե ֆիզիկապես ուժեղ մարդկանց աշխարհում։
  • Նոր պրոթեզները կկարողանան զգալ, ինչպես մարդու իրական օրգանները կամ մարմնի մասերը։ Վատ տեսողութուն ունեցող կամ կույր, վատ լսող կամ խուլ, թերի զարգացած կամ կորցրած վերջույթներով մարդիկ այլևս չեն լինի։ Նրանց այդ խնդիրները կվերանան։ Ավելին։ Մարդիկ կկարողանան ավելի հեռու տռեսնել, ցանկության դեպքում տեսնել անտեսանելին, լսել ցածր կամ բարձր ձայները, աշխատելիս ունենալ երկուսից ավելի ձեռքեր և ոտքեր։
    Ինչպե՞ս է սովորելու 2018 թվականին ծնված մարդը 2024 թվականին, երբ կընդունվի դպրոց, այդպիսի կարողություններ ունենալով։ Ո՞վ է նրան սովորեցնելու օգտագործել այս նոր կարողությունները։ 
  • Մեկ Վատտ հզորությամբ արևային վահանակների արժեքը կլինի 0.9 ԱՄՆ դոլարին հավասար։ Ամեն մարդ կարող է ստանալ այնքան էլեկտրաէներգիա, որքան իրեն անհրաժեշտ է և չեն լինի այնպիսի վայրեր, որտեղ էլեկտրաէներգիա չի լինի կամ քիչ կլինի։ Էժան էներգիան կտաքացնի բոլոր բնակարանները և հանրային կառույցները, գոծարանները կտեղադրվեն ոչ թե այնտեղ, որտեղ մոտակայքում էներգիայի աղբյուր կա, այլ այնտեղ, որտեղ հումք կա։ Կզարգանան գյուղերը անգամ բարձր լեռնային և դժվար մատչելի վայրերում։
    Ինչպիսի՞ մասնագիտություն կընտրի այդ բնակավայրերում 2018 թվականին ծնված մարդը 2024 թվականին, երբ կընդունվի դպրոց։ 
  • Մարդատար, բեռնատար, գյուղատնտեսական նծանակության և այլ տեսակի մյուս ավտոմեքենաները վարորդի կարիք այլևս չեն ունենա։ Կփոխվի քաղաքներում տրանսպորտի կազմակերպման եղանակը։ Ճանապարհային երթևեկության բոլորովին նոր նշաններ կստեղծվեն։
    Ինչպե՞ս է գնալու դպրոց 2018 թվականին ծնված մարդը 2024 թվականին, երբ կընդունվի դպրոց։ Ի՞նչ գիտելիքներ և կարողություններ պետք է նա ունենա երթևեկության նոր կանոններից օգտվելու համար։ Որքա՞ն հեռու կարող է 2024 թվականին լինել դպրոցը տանից։  Պատրա՞ստ եք ձեր երեխային, ամեն առավոտ, ուղարկել հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող դպրոց, ուր հասնելու համար նա կծախսի 10-15 րոպե։ 



Comments