Այսօր մեղքերի համար թողություն խնդրելու օրն է

Աշակերտները ասում են, որ պետք չէ իրենց սովորեցնել։ Նրանք ասում են, որ գիտեն ինչ սովորել և ինչքան։ Բայց սա նորություն չէ։ Այս հակասությունը սովորելիս միշտ է եղել։ Մենք էլ ենք ժամանակին այդպես մտածել։ Հիմա իհարկե հասկանում ենք, որ սխալվել ենք, բայց միևնույն ժամանակ մասնագիտական զարգացման դասընթացների ժամանակ մտածում ենք, թե մեր ինչին է սա պետք։
Բայց սվորողների մասին չեմ ուզում խոսել։ Ուզում եմ խոսել սովորեցնողների մասին։ Կարո՞ղ է արդյոք սովորեցնողը հաղթահարել <ինձ մի սովորեցրեք> կամ <իմ ինչին է սա պետք> արգելքը։ Հեշտությամբ։ Հին ու նոր <Մանկավարժություն> դասգրքերի մեջ դա նկարագրված է։ Կարդացողը կիմանա։
Թվում է փակ շղթա է։ Բայց այդ համառ և անհաղթահարելի շղթան ունի թույլ օղակներ։ Այդ թույլ օղակները մեր փրկությունն են։ Դրանք այն ուսուցիչներն են, որ սովորում են, փորձում կիրառել, փնտրում են անհաջողությունների պատճառները, գտնում են լուծումներ և գնում հաղթահարելու նոր բարձունքներ։ Այդ մարդիկ քանդում են փակ շղթան։
Իսկ աշակերտներին սովորեցնում են սիրել սովորելը, սովորեցնում են սովորել և ժպտում <ինձ մի սովորեցրեք> ասած աշակերտների հաջողությունները գնահատելիս։



Comments