Գնահատել թե չգնահատել, այս է խնդիրը
Ֆիզկայում աշխատանքը զրո է, եթե տեղափոխություն չի կատարվել։ Կրթության մեջ նույնպես աշխատանքը պետք է զարգացում ապահովի։ Աշակերտը սովորում է, երբ՝ ձեռք է բերում գիտելիք, զարգացնում է իր սովորելու, սովորածը կիրառելու կարողությունները, ձևավորում է իր արժեքային համակարգը։ Սովորելու գործընթացը անընդհատ կրկնվող գործընթաց է։ Եթե այս գործընթացը կանգ է առնում, ապա կրթական մեքենան այլևս աշխատանք չի կատարում։ Որպեսզի հասկանանք, որ կրթական մեքենան աշխատում է, անհրաժեշտ է գնահատել աշակերտի գիտելիքը, աշակերտի կարողությունները։ Պարզվում է այլ եղանակ էլ կա։ Որպեսզի հասկանանք, որ կրթական մեքենան աշխատում է, կարելի է նաև հարցնել դպրոցին կարելի՞ է արդյոք գնահատել ձեր աշակերտների գիտելիքը, կարելի՞ է արդյոք գնահատել ձեր աշակերտների կարողությունները։ Այս եղանակը ավելի հեշտ և քիչ ծախսատար է։