Արժեքավոր աշխատակցին պետք է կարողանալ տեսնել

Աշխատում ենք մեծ թվով աշխատակիցների հետ և հաճախ փնտրում ենք արժեքավոր աշխատակից, երբ նա մեր կողքին է, բայց մենք նրան չենք տեսնում։ Տեսնելու համար պետք է ճանաչենք հատուկ նշաններ։
Այդ նշաններն են․

  1. Նրանք ազնիվ են։
    Նրանք շատ բաց են ղեկավարության և գործընկերների հետ: Խոսում են անկեղծ: 
  2. Նրանք անընդհատ զարգացնում են իրենց մասնագիտական կարողությունները։ Որոշակի պահին շատերը բավարարվում են նրանով, ինչ արդեն գիտեն, կարող են անել: Իրականում աստղային աշխատողները երբեք չեն բավարարվում ունեցածով: Նրանք մշտապես նոր բաներ են սովորում, փորձելով նոր մոտեցումներ և ձգտելով ավելի լավ աշխատել: Նրանք մի քիչ անհանգիստ են և միշտ փորձում են բարելավել իրենց:
  3. Նրանք պատասխանատուեն։
    Եթե ունեն պահանջկոտ ղեկավար, ով պահանջում է պատասխանատու լինել և ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի համար, ապա հասնում են հաջողության։
  4. Նրանք հուսալի են։
    Նրանք համեստ են։ Նրանք աշխատում են ժամացույցի նման: Երբ նրանք որոշում են ինչ-որ բան անել, միշտ ճիշտ են դա անում: Նրանք վստահելի են, ինչը նրանց անգնահատելի է դարձնում կարեւոր ծրագրերի իրականացնելիս:
  5. Նրանք ուսուցանում են գործընկերներին։
    Գործընկերները փնտրում են նրանց առաջակցության համար, որը նշանակում է, որ նրանք համարվում են հիանալի աշխատող: Նրանք ոչ միայն հաջողակ են իրենց աշխատանքում, այլև օգնում են գործընկերներին հասնել հաջողության: 
  6. նրանք ակտիվ են։
    Նրանք չեք նստում և սպասում, թե ինչ պետք է անեն: Նրանք դուրս եք գալիս, գտնում եք խնդիրներ և աշխատում են լուծումներ գտնել: 
  7. Նրանք խոսում են։
    Արդյունավետ հաղորդակցվողները դառնում են արժեքավոր աշխատողներ: Նրանք հստակ արտահայտվում են: 
  8. Նրանք ավարտում են այն, ինչ սկսում են։ 
  9. Նրանք բարեխիղճ մարդիկ են։ Նրանք հակված են աշխատել բարեխղճորեն, աշխատասեր են, հաստատակամ և կարգապահ: Ամեն օր աշխատանքի են գալիս դրական, բարեխիղճ վերաբերմունքով:
  10. Նրանք հաստատուն են։
    Նրանք ունեն հավատամքներ և սկսզբունքներ, որով ապրում են և այդ սկզբունքերով էլ աշխատում են։ 
  11. Նրանք նախաձեռնող են։
    Նրանք մշակում են նախագծեր և ոգևորում են գործընկերներին մասնակցել։
  12. Նրանք հեռուն են տեսնում։
    Աշխատանքի ընթացքում նրանք մտածում են աշխատանքի ապագայի մասին։ Նրանք որոնում են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղիներ։
Գրականություն

  1. https://www.inc.com/business-insider/11-unexpected-signs-youre-valuable-employee-work.html
  2. https://www.firmofthefuture.com/content/5-traits-to-being-a-valuable-employee/

Comments