Posts

Showing posts from 2019

Ուսումնական աշխատանքի կատարման ալգորիթմ։ Մասնագիտական կողմնորոշում

Փորձառու ուսուցիչները երբեմն դժվարանում են կատարել ուսումնական որոշակի գործողություններ։ Երբ ուսուցիչը ունի այդ ուսումնական աշխատանքը կատարելու քայլ-առ-քայլ նկարագրութուն, նա կարողանում է կատարել այդ աշխատանքը։ Մի քանի անգամ  քայլ-առ-քայլ նկարագրությամբ աշխատանքը կատարելուց հետո ուսուցիչը կարողանում է այդ աշխատանքը կատարել առանց ուղեցույցի։ Մի քանի անգամ ուսումնական աշխատանքը առանց ուղեցույցի կատարելուց հետո ուսուցիչը կատարում է փոփոխություններ այդ աշխատանքը տվյալ լսարանի համար ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Մասնագիտական կողմնորոշում Բժիշկ Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի։ Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն առարկաների ցուցակը, որ պետք է իմանալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։ Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։ Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն հմտությունների ցու...

Օրինակներ, որ կապ են ստեղծում բարձրորակ ուսումնական ծրագրերի և թիմային աշխատանքի վրա հիմնված մասնագիտական ուսուցման միջև

Image
2019 թ. Հունիսի 5-ին տեղի ունեցավ <Օրինակներ, որ կապ են ստեղծում բարձրորակ ուսումնական ծրագրերի և թիմային աշխատանքի վրա հիմնված մասնագիտական ուսուցման միջև> թեմայով վեբինար, որ կազմակերպել էր    Learning Forward  մասնագիտական ուսուցման ասոցիացիայի կողմից։ ( Webinar recording ) Վեբինարի նպատակն էր Ուսումնասիրել ուսումնական ծրագրի համահունչ և համաժամանակյա լինելու մասին հետազոտությունը և կարևորությունը: Ուսումնասիրել արդյունավետ մասնագիտական ուսուցման դերը որակյալ ուսումնական ծրագրերի և ուսումնական նյութերի ստեղծման դերը։ Հասկանալ, թե որքանով են համակցված  արդյունավետ ուսուցումը, մասնագիտական ուսումը և ուսումնական ռեսուրսները դպրոցներում հավասար արդյունքի հասնելու համար։ Հիմնական խնդիրներն են Շատ քիչ թվով սովորողներ են հասնում այն բարձր չափանիշներին, որ մենք սահմանել ենք իրենց համար Դպրոցի ներսում արդյունքների ավելի մեծ տատանում կա, քան դպրոցների միջև Շատ քիչ թվով մանկավարժների համար են հասանելի բարձրորակ նյութեր և արդյունավետ մասնագիտական ուսո...

Չափորոշիչները օգտագործել չի կարելի մերժել (կետադրական նշանները դրեք ինքներդ)

Image
Ցանկացած աշխատանք պատվիրատու ունի։ Սովորելը այդպիսի աշխատանք է։ ԵՎ լավ է սովորում այն մարդը, ով ինքն է իր սովորելու պատվիրատուն։ Բայց դա միայն անհրաժեշտ պայմանն է։ Պարտադիր է սովորել իմանալը։ Մինչև չիմանաս սովորել, դու չես կարող սովորել այն, ինչ ուզում ես սովորել տվյալ ժամանակահատվածում։ Բլումը ասում է, որ նույն նյութը տարբեր մարդիկ յուրացնում են տարբեր արագությամբ։ Ամենադանդաղ սովորողին պահանջվող ժամանակից հետո բոլորը իմանում են այդ նյութը հավասարապես։ Բայց սովորողը չունի այդքան ժամանակ։ Նա շտապում է սովորել, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը արագ հնանում է։ Պետք է արագ սովորել և հասցնել սովորածը կիրառել։ Հակառակ դեպքում պետք է նորը սովորել։ Նորը սովորում ես նույնիսկ, երբ հինը ճիշտ ժամանակին սովորել էիր։ Պարզապես այդ ժամանակ դու հասցնում ես սովորածդ օգտագործել։ Կան ծույլ մարդիկ, որ ասում են ինչու՞ սովորել, եթե որոշ ժամանակ հետո նորը պետք է սովորել։ Այդ մարդիկ վտանգված են և եթե դպրոցական տարիքի են պետությունը նրանց օգնում է հաղթահարել իրենց ծուլությունը։ Օգնում է, որ հետո պետ...

Ցանցային համագործակցություն մասնագիտական զարգացման համար

Մասնագիտական զարգացումը շատ կարևոր է։ Կրթության ոլորտում աշխարհի այսօրվա զարգացումները հուշում են, որ մասնագիտական զարգացման արդյունավետ միջոց է ցանցային համագործակցությունը։ Մասնագիտական ցանցը հնարավորություն է տալիս արագ գտնել համախոհներ,  բարձրացնել խնդիրներ,  գտնել այն մարդկանց, որ կօգնեն լուծել այդ խնդիրները  առաջարկել օգնություն նրանց, ով ունի չլուծված խնդիրներ։ Այդպիսի ցանցային հարթակ է  LinkedIn- ը: Այստեղ մարդիկ գրանցվելով հայտնվում են իրենց նշած մասնագիտությամբ մարդկանց ցանցում, որտեղ կարելի է գտնել և կապեր հաստատել բոլորովին անծանոթ մարդկանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել։ Այսինքն ցանցը որպես այդպիսին չի կարող լուծել մեր խնդիրները, եթե այն համագործակցային չէ։ Համագործակցային ցանցում գործում են խմբային աշխատանքի կանոնները, որոնցից ցանկանում եմ ընգծել մեկը. ներկայանալ այնպես, որ ցանցի մյուս անդամները իմանան ձեր ուժեղ կողմերը։ Ձեր ուժեղ կողմը Ձեր դրոշն է։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյե...

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են,  և հաճախ նրանք օգտագործում են ուրիշի շուրթերը  մեզ ինչ-որ բան ասելու համար:  Գրող Պաուլո Կոելյո Ամեն առավոտ սկում եմ բարևով։ Բարևում եմ հարևաններիս, գործընկերներիս և իմ աշակերտներին։ Ամեն անգամ բարևը տարբեր է ստացվում։ Դա եղանակից է կախված, հոգնածությունից կամ առողջական վիճակից։ Բայց կան մարդիկ, ում բարևում ես անկախ ամեն ինչից մեծ սիրով ու ջերմությամբ։ Երբ ֆեյսբուքում ընթերցում էի  Պաուլո Կոելյոյի այս միտքը ես <ուրիշի> բառի փոխարեն սխալմամբ կարդացի <ուսուցչի> բառը։ Գուցե իմ հրեշտակները ինձ այդպես շփոթեցրին։ Գուցե նրանք ինձ հուշեցին, որ մենք՝ ուսուցիչներս մեր աշակերտներին պետք է փոխանցենք նրանց հրեշտակների խոսքերը։  Ինչպիսի հրաշալի պարտականություն։

Մասնագիտական էթիկա: Այն քիչ դեպքերում է ճիշտ կամ սխալ լինելու մասին

Image
Education Week Webinar April 2, 2019 Troy R. Hutchings, Ed.D. Educational Testing Service Princeton, New Jersey thutchings@ets.org Վեբինարի սահիկաշարը Վեբինարի զեկուցման սղագրությունը

Ավագ դպրոցներին ներկայացվող պահանջը կամ հեշտությամբ խնձոր հավաքող մարդու պատմությունը

Image
Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը ընդունվել է 2008 թվականին: Արդեն տաս տարի գործող ռազմավարական ծրագրի նպատակն է ա) բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը, բ) ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն։ Այդ նպատակն է ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին։ գ) կատարելագործել ավագ դպրոցների իստիտուցիոնալ համակարգը՝ նպաստելով հանրակրթության արդյունավետության բարձրացմանը։ 2008 թվականից ավագ դպրոցում կրթության որակը լավագույն դեպքում գնահատվում է բավարար, սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության կրթության ընտրության հնարավորություն ստեղծելով ավագ դպրոցի կրթական ծրագիրը չի դարձել ճկուն և աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին արձագանքելու փոխարեն նրանցից պահանջվում է ավագ դպրոցում սովորել ընդհանուր հանրակրթական առարկաներ, որոնց ուսումնասիրությունը ավելի...

Ուսուցչի պակաս ունեցող դպրոցների խնդիրները

Image

Գնահատել չի կարելի չգնահատել (որտեղ դնենք ստորակետ)

Աշակերտների գիտելիքների գնահատումը մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ուսուցչին հասկանալ, թե ինչպես են աշակերտները հաղորդվող նյութը  յուրացրել, ինչպես են կարողանում սովորածը կիրառել նոր նյութ յուրացնելու կամ իրական կյանքում օգտագործելու համար։ Գնահատումը այս տեսանկյունից օգտագործելը միշտ ընդունվել է և ուսուցիչների և աշակերտների կողմից։ Բայց կրթությունը շարունակական աշխատանք է և նոր գիտելիքը, կարողությունը ձևավորվում են հնի վրա։ Հետևաբար հին նյութը չյուրացրած աշակերտը հետագայում չի կարողանում յուրացնել նաև նոր նյութը։ Անհրաժեշտություն է առաջանում կանգ առնել և լրացնել չսովորածը։ Այստեղ գնահատումը դառնում է գործիք, որը չեն սիրում ոչ ուսուցիչները և ոչ էլ աշակերտները։ Եթե փորձենք գտնել աշակերտի չսովորելու պատճառը, ապա կտեսնենք, որ մեղավորները շատ են։ Դրանք առարկայական ծրագրերն են, դասագրքերը, սովորելու պայմանները դպրոցում և տանը, ուսուցիչները, աշակերտները և այլն։ Բայց սովորող աշակերտները և դասին հիմնավոր նախապատրաստված ուսուցիչները գտել են ելքը։ Այդ ելքը սովորեցնել իմանալն ...

21-րդ դարի կարողությունների ձևավորում թվային մշակութային ժառանգության միջոցով

Image
Europeana in your classroom: building 21st-century competences with digital cultural heritage (Rerun) Դասընթացը մշակվել է  European Schoolnet Academy կողմից։ Այն տևելու է 6,5 շաբաթ։ Այդ ընթացքում ես պետք է վարեմ բլոգ իմ սովորելու մասին (դա դասընթացի պահանջ է)։ Այստեղ դասընթացից թարգմանություններ եմ տեղադրելու, որ հիմանականում արվելու է Google Translate թարգմանիչով։ Թարգմանված հատվածները նշելու եմ  Ես արդեն երևում եմ մասնակիցների քարտեզի վրա։ Այս շաբաթ  սովորելու եմ թե ի՞նչ է մշակութային ժառանգությունը և դրա անհրաժեշտությունը. ծանոթանալու եմ Europeana միջավայրին և սովորելու եմ ինչպե՞ս է այն օգտագործվում կրթության համար, ծանոթանալու եմ սովորելու ծրագրին։ 1.2 Մշակութային ժառանգությունը և դրա կարևորությունը կրթության մեջ Մարդկությունը տարիներ շարունակ պահպանել է մշակութային ժառանգությունը: Սա կարեւոր է, քանի որ այն մի շարք մարդկանց գաղափարների եւ արժեքների ամուր հիմք է տալիս: Ավելին, դա կարող է նշանակել, որ մարդիկ ճանաչում են անցյալը պահպանելո...