Posts
Showing posts from March, 2010
Մշակույթների փառատոն
- Get link
- X
- Other Apps
2010 թվականի մարտի 23-ին Թբիլիս քաղաքի թիվ 27 ռուսական դպրոցում տեղի ունեցավ «Մշակույթների փառատոն» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի առաջին տիկինը, Կրթության և գիտության փոխնախարարը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, Թբիլիսի քաղաքի դպրոցների տնօրենները և Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը և թիվ 159 ավագ դպրոցի տնօրեն Հ.Հակոբյանը: Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել դպրոցում սովորող ազգությունների մշակույթը, տարբեր ազգերի համագործակցությունը մի հաստատության կամարների տակ: Ուրախալի էր տեսնել հայազգի աշակերտների և ուսուցիչների ակտիվությունը դպրոցում և ուսումնական գործընթացում և միջոցառումների մեջ: Ցավոք Թբիլիսիի թիվ 104 դպրոցում սովորում են թվով ավելի քիչ աշակերտներ քան հայազգի աշակերտներ են սովորում թիվ 72 ռուսական դպրոցում: Իմ գործընկերները հայկական դպրոցում անում են ամեն ինչ իրենց դպրոցը Թբիլիսի քաղաքի լավագույն դպրոցներից մեկը դարձնելու համար և նրանք այդ գործում ունեն հաջողություններ: Սակայն հայ ծնողները շարունակում են երեխաներին տանել այլ դ...
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՑՈՒՑԱԿ ԵՎ 31 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
- Get link
- X
- Other Apps
2010-03-12 Ամերիկյան այս շռայլությունների մասին հայաստանյան դպրոցները կարող են միայն երազել Օրերս ՀՀ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ավագ դպրոցների համակարգը: «Առավոտը» լսեց ԱՄՆ մեկնած ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկումները: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշակերտներն ուսումնասիրում են կիրառական արվեստ, կավագործություն՝ ըստ նախասիրության, յուրաքանչյուր աշակերտ սովորում է անհատական դասացուցակով: Դասասենյակներն էլ ոչ սովորական են, օրինակ՝ կան այնպիսիք, որտեղ պատի մի հատվածը սովորականից փափուկ է, որպեսզի ուսուցիչը քորոցներով բանաձեւեր փակցնի պատին, քանի որ կավիճ ասվածը բացակայում է ամերիկյան դպրոցում: Դասասենյակներ էլ կան, որ հատակի մի մասը փայտյա է՝ նստարաններ դնելու համար, իսկ հատակի մյուս կեսը փափուկ գորգով է պատված, որպեսզի երեխաները ծալապատիկ նստած դաս սովորեն: Տեխնիկական բազայի հագեցվածության մասին խոսելիս տիկին Հովհանն...
Բաց դաս՝ նվիրված Բաքվում հայկական ջարդերի 20—ամյա տարելիցին
- Get link
- X
- Other Apps
14.03.2010 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այն վարեցին Արմեն Աշոտյանն ու Վահան Հովհաննիսյանը Հանրապետության հանրակրթական հաստատություններում հունվարի 13—19—ն անցկացվում են Բաքվում հայկական ջարդերի 20—ամյա տարելիցին նվիրված բաց դասեր։ Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի 11—րդ դասարանում այդ թեմայով բաց դասը վարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարը նախքան դասին անցնելը աշակերտներից փորձեց ճշտել, թե ինչ գիտեն Բաքու քաղաքի մասին, այնուհետեւ պատմեց անցած դարասկզբին Ադրբեջանի մայրաքաղաքի դերի եւ ունեցած նշանակության մասին խորհրդային տարիներից առաջ, ընթացքում եւ հետո։ Նշվեց, որ Բաքու քաղաքի զարգացման ու բարգավաճման գործում մեծ դեր են ունեցել քաղաքում ապրող հայերը, ովքեր կազմել են քաղաքի բնակչության 2/3 մասը։ Նախարարն առանձնարեց նաեւ այն հանգամանքը, որ դեպի եվրոպական երկրներ Բաքվից առաջին նավթամուղը կառուցել են հայերը։ Ա. Աշոտյանը հիշեցրեց, որ հայկական ջարդերը Բաքվում սկսել են դեռեւս 1905—1906 թթ., այնուհետեւ շարունակվել 1918—ին։ Հայ բնակչության նկատմամբ 1988—1989 թթ. կրկին հալածանքներ են սկսվել, որոնք նախերգանքն...
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿՅԱՆՔԻ ՇԵՄ
- Get link
- X
- Other Apps
02/06/2009 Հանրակրթության բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականին և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ներդրումը: Ավագ դպրոցներում իրականացվում է տարբերակված հոսքային (մասնագիտացված) կրթություն: Հայաստանում արդեն մեկ ուսումնական տարի գործում է 10 ավագ դպրոց։ Դրանցից մեկը Երևանի թիվ 198 դպրոցն է, որի տնօրեն Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն: Կրթությունը, ըստ նրա, իրենից ներկայացնում է ծառայություն, և ծնողները գերադասում են ավագ դպրոցում ընտրել այնպիսի դասընթացներ, որոնք աշակերտներին առավելագույն չափով կնախապատրաստեն նախամասնագիտական կամ նախահամալսարանական կրթությանը։ Եվ մինչ ավագ դպրոցների ստեղծումը, նրանք հանրակրթական դպրոցի ավագ բաժինը թերագնահատում էին՝ նախընտրելով երե...
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ …
- Get link
- X
- Other Apps
ՀՀ ԿԳՆ նախարարությունն այսօր ավագ դպրոցների փորձնական ծրագրի երկամսյա ընթացքի վերաբերյալ բաց քննարկում էր կազմակերպել մայրաքաղաքի թիվ 198 դպրոցում` ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանի, ավագ դպրոցի տնօրենի, ծնողների, աշակերտների մասնակցությամբ: Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտներից մեկի մայրը` Սուսաննա Ավետիսյանը նշեց, որ իր երեխան 198 դպրոց է տեղափոխվել 197-ից: Սկզբում նա չի ցանկացել, որ երեխան փոխի դպրոցը` մտավախություն ունենալով, որ անցումնային տարիքում երեխայի դպրոց փոխելը ճիշտ չէ: «Այսօր ես շատ շնորհակալ եմ, որ ԿԳՆ նախարարության մասնագետները տեղի չտվեցին մեր բողոքներին: Իմ երեխան այս դպրոցում ընտրել է իր նախընտրելի մասնագիտությունների հոսքային խմբերը և այդ առարկաներն ուսումնասիրում է խորացված ձևով, քան մյուս առարկաները և ունի շատ լավ առաջադիմություն»,- հավելեց նա: «Տեղի չտվեցին մեր բողոքներին»: Փաստորեն` երեխաներն ու ծնողները իրենց ցանկությամբ չեն հայտնվել փորձնական դպրոցներում: Ավագ դպրոցի մեկ այլ ծնող` Օֆելյա Թադևոսյանը ասաց, թե ինքը շատ գոհ է ավագ դպրոցի ուսուցիչների դասավանդման եղանակ...
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 112, 198 ԵՎ 195 ԴՊՐՈՑՆԵՐԸ
- Get link
- X
- Other Apps
Այս տարի մեկնարկում է ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը: Կառավարությունն արդեն հաստատել է այն դպրոցների ցանկը, որոնք մտնում են ավագ դպրոցների ստեղծման փորձնական ծրագրում: Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ծրագրում ներառված են տասը հանրակրթական դպրոցներ, որոնցից 3-ը Երևան քաղաքում են: «Որպես ավագ դպրոցներ նոր ուսումնական տարում կմեկնարկեն կրթության ու գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող 112 և 198 դպրոցները և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 195 դպրոցը: Փորձնական ծրագիրը, ըստ էության, բացի այս 3 դպրոցներից իր մեջ ներառում է ևս 7-ը, որոնք առայժմ մնում են որպես ընդհանուր»,-նշեց Կ. Արեյանը: 7 դպրոցները տեղակայված են Նոր Նորք և Մալաթիա Սեբաստիա համայնքներում, և, Արեյանի հավաստմամբ` նախապատրաստական բոլոր աշխատանքներն իրականացվել են և «այս պահի դրությամբ, դպրոցները կազմակերպչական ու իրավական առումով որևէ խնդիր չունեն»: Այս տարի դպրոցները համալրվելու են 65 անուն նոր դասագրքերով, իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներն այս պահ...
Ավագ դպրոցը կփոխարինի՞ կրկնուսույցին
- Get link
- X
- Other Apps
18:24 | ՕԳՈՍՏՈՍ 28, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 14-ամյա Շուշան Հակոբյանը այս տարվանից չի սովորելու իր նախկին դասընկերների հետ: Երեւանի թիվ 197 դպրոցի սանուհին ստիպված է հաճախել այլ դպրոց, քանի որ իր հարազատ կրթահամալիրում ավագ դասարաններ չկան: Նախորդ տարվանից Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացվում է եռաստիճան դպրոցում' հետևյալ հաջորդական աստիճաններով. տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց: Ավագ դպրոցների ստեղծումը տեղի է ունենում աստիճանաբար: Այս ուսումնական տարում Հանրապետությունում կգործեն 48 ավագ դպրոցներ, որից 17-ը' Երեւանում: Այսինքն, Երեւանի յուրաքանչյուր համայնքում լինելու է մեկ կամ երկու ավագ դպրոց: Երեւանում ներկայումս գործում են 1169 միջնակարգ ընդհանուր դպրոցներ: Ըստ ՀՀ-ի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վանիկ Միսակյանի'առաջիկա 2-3 տարվա ընթացքում ավագ դպրոցների թիվը պետք է հասնի 150-ի: Բայց մինչ այդ ավագ դպրոցների աշակերտները ստիպված կլինեն ավելի վաղ արթնանալ եւ տրանսպորտով...
Զեկուցում «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով
- Get link
- X
- Other Apps
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներ` «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով: Մարտի 9-ին, 2010թ.: Հարգելի գործընկերներ Ավագ դպրոցի հիմնախնդիրը վաղուց էր բարձրացվել մեր հասարակության կողմից: Ծնողները ցանկանում էին իրենց երեխաների համար ապահովել նախաբուհական կրթություն, որը սովետական կառուցվածքի դպրոցում հնարավոր չէր իրականացնել: Կար պատվեր և ստեղծվեցին այդ պատվերը կատարող ինստիտուտներ` դասուսույցներ, հետո մասնավոր դպրոցներ և հենակետային վարժարաններ: Այսօր կառավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել, և փոխելով դպրոցի կառուցվածքը «Հանրակրթության մասին օրենքով» ստեղծել է առանձնացված ավագ դպրոց: Այս դպրոցը կարող է և արդեն կատարում է հասարակության պատվերը` ապահովում է նախահամալսարանական կրթություն: Առաջին արդյունքներն են. ա. աշակերտները չեն բացակայում, չեն խուսափում դասերից, բ. փոխվել է և սովորելու և սովորեցնելու գործընթացը` կա ս...