Մշակույթների փառատոն



2010 թվականի մարտի 23-ին Թբիլիս քաղաքի թիվ 27 ռուսական դպրոցում տեղի ունեցավ «Մշակույթների փառատոն» միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի առաջին տիկինը, Կրթության և գիտության փոխնախարարը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, Թբիլիսի քաղաքի դպրոցների տնօրենները և Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը և թիվ 159 ավագ դպրոցի տնօրեն Հ.Հակոբյանը:
Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել դպրոցում սովորող ազգությունների մշակույթը, տարբեր ազգերի համագործակցությունը մի հաստատության կամարների տակ: Ուրախալի էր տեսնել հայազգի աշակերտների և ուսուցիչների ակտիվությունը դպրոցում և ուսումնական գործընթացում և միջոցառումների մեջ:
Ցավոք Թբիլիսիի թիվ 104 դպրոցում սովորում են թվով ավելի քիչ աշակերտներ քան հայազգի աշակերտներ են սովորում թիվ 72 ռուսական դպրոցում: Իմ գործընկերները հայկական դպրոցում անում են ամեն ինչ իրենց դպրոցը Թբիլիսի քաղաքի լավագույն դպրոցներից մեկը դարձնելու համար և նրանք այդ գործում ունեն հաջողություններ: Սակայն հայ ծնողները շարունակում են երեխաներին տանել այլ դպրոցներ: Այս խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունի և հայկական դպրոցները մեր բոլորի հոգատարության կարիքն են զգում:
Վերադառնալով Թբիլիսիից ամբողջ ճանապարհին մտածում էի, որ մենք բոլորս մեր հոգսերի մեջ մոռանում ենք սփյուռքի կարիքները և մտածում ենք, որ ինչ որ մեկը, ուրիշը այդ հարցերի մասին մտածելու պարտավորություն ունի, իսկ մենք առանց այդ էլ շատ հոգսեր ունենք և մեկը լիներ մեզ օգներ: ԵՎ այդպես մտածող մարդիկ սխալվում են: Նրանք կարող են օգնել իրենց գործով, իրենց հրաշալի ներկայությամբ: Կամ կարող են կաղապարվել իրենց խնդիրների մեջ և կորցնել ազգին օգտակար լինելու իրավունքը:
Հիմա մտածում եմ, որ հրաշալի ընդունելություն պետք է կազմակերպել Թբիլիսիի 104 հայակական և 24 վրացական դպրոցներից մեզ մայիս ամսին հյուր եկող աշակերտներին: Մեր սերը և հայրենիքի ուժը նրանց հետ ետ կուղարկենք Թբիլիսի:

Երևան-Թբիլիսի-Երևան 23-ը մարտի 2010 թվական:



Comments