ՀՀ ԿԳՆ նախարարությունն այսօր ավագ դպրոցների փորձնական ծրագրի երկամսյա ընթացքի վերաբերյալ բաց քննարկում էր կազմակերպել մայրաքաղաքի թիվ 198 դպրոցում` ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանի, ավագ դպրոցի տնօրենի, ծնողների, աշակերտների մասնակցությամբ:
Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտներից մեկի մայրը` Սուսաննա Ավետիսյանը նշեց, որ իր երեխան 198 դպրոց է տեղափոխվել 197-ից: Սկզբում նա չի ցանկացել, որ երեխան փոխի դպրոցը` մտավախություն ունենալով, որ անցումնային տարիքում երեխայի դպրոց փոխելը ճիշտ չէ: «Այսօր ես շատ շնորհակալ եմ, որ ԿԳՆ նախարարության մասնագետները տեղի չտվեցին մեր բողոքներին: Իմ երեխան այս դպրոցում ընտրել է իր նախընտրելի մասնագիտությունների հոսքային խմբերը և այդ առարկաներն ուսումնասիրում է խորացված ձևով, քան մյուս առարկաները և ունի շատ լավ առաջադիմություն»,- հավելեց նա:
«Տեղի չտվեցին մեր բողոքներին»: Փաստորեն` երեխաներն ու ծնողները իրենց ցանկությամբ չեն հայտնվել փորձնական դպրոցներում:
Ավագ դպրոցի մեկ այլ ծնող` Օֆելյա Թադևոսյանը ասաց, թե ինքը շատ գոհ է ավագ դպրոցի ուսուցիչների դասավանդման եղանակից, քանի որ մի հոսքում սովորում է 14 երեխա, «դրա համար էլ ուսուցիչը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին, ինչը հանրակրթական դպրոցում չկար, քանի որ մի դասարանում սովորում էր 24 և ավելի երեխա»: Նա նաև նաև նշեց, որ ավագ դպրոցի ներդրման սկզբնական շրջանում անհանգստություն կար, քանի որ չգիտերին թե ինչ է սպասվում երեխանների կրթության հետ: «Ես կարծում եմ, որ եթե այսպես լավ դասավանդեն երեխաներին, նրանք առանց կրկնուսույցի մոտ պարապելու կարող են ընդունվել ԲՈՒՀ»,- հավելեց ծնողը:
«Քանի որ մի հոսքում սովորում է 14 երեխա, դրա համար էլ ուսուցիչը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին, ինչը հանրակրթական դպրոցում չկար, քանի որ մի դասարանում սովորում էր 24 և ավելի երեխա»: Ինչ է սպասվում ուրեմն` «հետօպտիմացիա», թե՞ մի քանի հերթով ուսուցում:
Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ևս հայտնեց, որ ավագ դպրոցի ծրագիրը նախատեսում է հոսքային առարկանների խորացված ուսուցում, ինչպես նաև մյուս հանրակրթական առարկաների` ավելի թեթև ծրագրով ուսումնասիրություն:
Նրա խոսքով, այսօր այնտեղ գործում է չորս հոսքային ուղղություն՝ ֆիզմատ, տնտեսագիտական, բանասիրական և բնագիտական:
Թերևս այստեղ արժե անդրադառնալ խորացված և թեթև ծրագրերի ուսումնասիրությանը (Panorama.am):
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը նշեց, որ իր համար էր շատ զարմանալի էր, որ երկու ամսվա նպատակաուղղված աշխատանքի արդյունքում հնարավոր է գործը պատշաճ մակարդակի կազմակերպել և ծնողներին ապացուցել, որ այս բարեփոխումները իրականացվում են ճիշտ ուղղությամբ:
Այստեղ պետք է դեռ որ ավելացնել. «Ճտերը... ամռանն են հաշվում»:
Բ. Եսայանի խոսքով, հաջորդ տարի հանրապետությունում գործելու է 52 ավագ դպրոց: Նա նաև նշեց, որ գյուղական վայրերում, առանց միջնակարգ դպրոցները փակելու, կստեղծվեն ավագ դպրոցներ, որոնք հնարավորություն կտան գյուղական դպրոցների երեխաներին ընտրել ավելի որակյալ կրթություն ստանալու ճանապարհը:
Թե ինչ ուսուցչական կադրերով դա կապահովվի` առայժմ չխոսվեց: Պարզունակ հաշվարկները ցույց են տալիս, որ շուտով և դպրոցների շենքերի կարիք կլինի, և ուսուցչական կադրերի: Նախ` քանակի:
Աղբյուր` Panorama.am
http://www.panorama.am/am/education/2008/11/04/avag/

Հարգելի պարո’ն Թորոսյան
ReplyDeleteԹիվ 184 ավագ դպրոցում քննարկվեց Ձեր հոդվածը:
Շատ հարցերում մենք համախոհներ ենք: Ելնելով մեր մեկամյա փորձից` առաջարկում ենք հիմնական դպրոցում նախապատրաստական աշխատանքներ կազմակերպել սովորողների հետ, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն մասնագիտական հոսքի ընտրության հարցում:
Թույլատրել ավագ դպրոցին հարցազրույց անցկացնելու այն աշակերտների հետ, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել հոսքային դասարաններում:
Համաձայն ենք նաև քննության անցկացման Ձեր ներկայացրած ձևին, միայն մեր փորձից ելնելով` կարծում ենք` ավելի արդյունավետ կլինի, եթե
1. Քննություններին ներկա լինեն դիտորդ ծնողներ, ուսուցիչներ:
2. Քննությունների կազմակերպիչները լինեն ոչ մասնագետ ուսուցիչներ:
3. Ծածկագրված գրավորները ստուգվեն նախապես կազմված հանձնաժողովի կողմից:
4. Լավ կլիներ գրավորների ստուգմանը հրավիրել նաև հարակից հիմնական դպրոցի մասնագետ ուսուցրչների:
Թիվ 184 ավագ դպրոցի տնօրեն Ա. Հարությունյան