Ինչպես են ուզում աշակերտները սովորել դասարանում:



Գրականություն



Kids Speak Out on Student Engagement


  1. Աշակերտները ուզում են սովորել զույգերով, խմբով: Այդպես նրանք իրենց ավելի ազատ են զգում և համարում են, որ այդ դեպքում կարողանում են առավելագույնս իրացնել իրենց հնարավորությունները:
  2. Աշակերտները ուզում են ավելի շատ օգտագործել տեխնոլոգիաները: Դա նրանք կարողանում են և ստանում են ավելի մեծ հնարավորություններ:
  3. Աշակերտները սիրում են սովորել նախագծերի մեթոդով: Նրանք սիրում են սովորել ոչ միայն դասագրքով:
  4. Աշակերտները սիրում են հետաքրքիր դասը: Նրանք ուզում են, որ այն տեղեկությունները, որ դուք տալիս եք իրենց, տաք հետաքրքիր հնարքով:
  5. Աշակերտները սիրում են, երբ դասի ընթացքում ուսուցիչը նրանց առաջարկում է պատասխանել կանգնած, փոխել տեղը որևէ խմբի միանալու համար և այլն: Նրանք ձանձրանում են ամբողջ դասին նստած մնալ:
  6. Աշակերտները սիրում են դասի ընթացքում տեսնել տարբեր ուսումնական նյութեր՝ քարտեզներ, մոդելներ, նկարներ և այլն:
  7. Աշակերտները սիրում են ընտրել այն, ինչ սովորելու են կամ ինչպես են իրենց գնահատելում: Այնտեղ, որտեղ հնարավոր է, պետք է նրանց այդպիսի հնարավորություն տալ:
  8. Աշակերտները ուզում են, որ իրենց հասկանան: Պետք է լսել նրանց և հաշվի առնել նրանց կարծիքը:
  9. Աշակերտները սիրում են այն դասերը, ոևտեղ ուսուցիչները պարբերաբար փոխում են իրենց մեթոները և հնարները:
  10. Աշակերտները սիրում են <կենդանի> ուսուցչին: Երբեմն պետք է կենդանության նշաններ ցույց տալ՝ օրինակ կատակել: 

Comments