Դասալսում <Աշակերտի մասնակցությունը դասին> թեմայով


Դասալսման նպատակն է պարզել, թե ինչպես են աշակերտները մասնակցում դասին: Տեսականորեն աս հարցին կարող է պատասխանել ցանկացած մանկավարժ: Սակայն չպլանավորված դաս պարապող ուսուցիչը չի կարող այս խնդիրը լիարժեք իրականացնել: Անպայման կլինեն աշակերտներ, ովքեր կմնան չպլանավորված դասի տեսադաշտից դուրս: Իսկ այդ աշակերտները ուրախ են օգտվել նման հնարավորությունից: Ինչ անել: Ինչպես հաղթահարել այդ <փոխշահավետ> բարդությունը:
Մենք որոշեցինք գնալ համագործակցության ճանապարհով: Հրավիրեցինք 10-րդ դասարնների դասղեկներին: Քննարկեցինք խնդիրը, որը հուզում էր նաև նրանց: Որոշեցինք ընտրել յուրաքանչյուր դասարնից մեկ աշակերտ և այդ աշակերտի համար այն առարկաները, որոնց դասերին նա ակտիվ չի մասնակում: Որոշեցինք դասը տեսագրել այնպես, որ աշակերտը անընդհատ լինի կադրի մեջ, բայց չիմանա, որ հենց իրեն են նկարում: Ուսուցչին տեղյակ պահեցինք: Սա կարևոր հանգամանք է: Մենք նպատակ չունենք <բռնացնել> ուսուցչին: Մեր նպատակն է ուսուցչի ուշադրությունը հրավիրել աշակերտի մասնակցության անհրաժեշտության վրա: Դասից հետո դասղեկը, տնօրենի տեղակալը և ուսուցիչը կդիտեն տեսագրությունը, կարձանագրեն աշակերտի մասնակցության աստիճանը, ուսուցչի գործողությունները նրան դասին ներգրավելու համար, կքննարկեն իրավիճակը, կորոշեն անելիքները և հաջորդ դասի անելիքները: Կզգուշացնեն ուսուցչին, որ հաջորդ դասը նույնպես տեսագրվելու է: Այս փուլի քննարկումներին ծնողին և աշակերտին դեռ չենք ներգրավում:
Աշխատանքի երկրորդ բաղադրիչը օրվա ընթացքում՝ դասից դաս այդ աշակերտի ուշադրության անկման, մասնակցության աստիճանի նվազման արագության որոշումն է: Այդ նպատակով տեսագրվում է նույն օրվա նաև հաջորդ մեկ կամ երկու դասերը: Այս դասերի քննարկումը կկատարվի դասղեկի և տնօրենի տեղակալի մասնակցույամբ և կարձանագրվի աշակերտի մասնակցության աստիճանի դինամիկան:
Աշակերտի սովորելու երկրորդ դիտարկումից հետո աշխատանքներին կմիանան աշակերտը և նրա ծնողը: Նրանք կդիտեն տեսագրված դասերի հատվածները կամ ցանկության դեպքում ամբողջությամբ և կլսեն դասղեկի մեկնաբանությունները, առաջարկությունները:
Այսօր առաջին դասալսումն է: Տեսնենք ինչ արդյունք կստացվի: (շարունակելի)

Comments