Ավագ դպրոցի ուսումնական պլանը և մեր դժվարությունները (աշխատանքային տարբերակ)

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում են հետևյալ ուսումնական բնագավառները`
1) հայոց լեզու, գրականություն.
2) օտար լեզուներ.
3) մաթեմատիկա.
4) տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ), համակարգչային գիտություններ.
5) բնություն, բնական գիտություններ.
6) հասարակություն, հասարակական գիտություններ.
7) արվեստ.
8) տեխնոլոգիա.
9) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում ներկայացվում է մեկ կամ մի քանի առարկաներով:  Միջնակարգ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ առարկաներով՝
  1. «Հայոց լեզու»
  2. «Հայ գրականություն»
  3. «Ռուսերեն»
  4. «Անգլերեն կամ ...»
  5. «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր»
  6. «Երկրաչափություն»
  7.  «Ինֆորմատիկա»
  8. «Ֆիզիկա»
  9. «Քիմիա»
  10. «Կենսաբանություն»
  11. «Աշխարհագրություն» 
  12. «Հայոց պատմություն»
  13. «Համաշխարհային պատմություն»
  14. «Հասարակագիտություն»
  15. «Ֆիզկուլտուրա»
  16. «Նախնական զինվորական պատրաստություն» 
Միայն «Բնություն, բնական գիտություններ» բնագավառի համար կա բացառություն, որ հոսքային ուսուցման 11-12-րդ դասարաններում հումանիտար հոսքում սովորողը կարող է ընտրել նշված առարկաներից երկուսը, բնագիտամաթեմատիկական հոսքում` երեքը:
Նշանակում է, որ Հումանիտար հոսքի 11-12-րդ դասարաններում պետք է ուսումնասիրվի առնվազն 14 առարկա, իսկ բնագիտամաթեմատիկական հոսքում՝ 15 առարկա:
Առարկայական ծրագրերի մասին չափորոշչում կա երկու կետ.
5. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է առարկայական ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։ Հանրակրթական ծրագրերի առարկայացանկը ձևավորվում է սույն չափորոշչով սահմանված սկզբունքներին համապատասխան:
9. Հանրակրթական ծրագրի ուսումնական բովանդակությունն արտացոլվում է առարկայական ծրագրերում: Ծրագրի առարկայացանկն ամրագրվում է ուսումնական պլանում: 
Ոչ մի տեղ չի գրված, որ առարկայական ծրագիրը պետք է կոնկրետ ժամ ունենա: Ծրագիրը ուղեցույց է, որը ուսուցչին տալիս է այն բովանդակությունը, որ նա պարտավոր է աշակերտներին սովորեցնել և այն բովանդակությունը, որը կարող է սովորեցնել դրանից հետո: Այդ ձևով կազմված ծրագրերը ուսուցչին հնարավորություն կտա թեմատիկ պլանավորում կատարել օգտվելով աձարկայի ծրագրից և ուսումնական պլանից: Նա այսպիսով իրականաում կմասնակցի ուսումնական պլանի ձևավորամանը ներկայացնելով իր առաջարկությունները այս կամ այն քանակությամբ ժամ տրամադրելու մասին: Նա չի սահմանափակվի կոնկրետ սահմանված ժամաքանակով, որը երբեմն շատ է, երբեմն էլ՝ քիչ:
Ուսումնական բնագավառները և դրանք ներկայացնող առարկաները հենքային ուսումնական պալանում թվով այսքան շատ և կոնկրետ սահմանելու դեպքում հնարավորություն չի տրվում ավագ դպրոցում կրթությունը պլանավորել և կազմակերպել արագ փոփոխվող աշխարհում: Ամեն օր առաջացող մասնագիտությունները ենթադրում են տարբեր առարկաների համադրում, իսկ երբեմն նաև տարբեր բնագավառների վերադրում: Նման դեպքերում ուսումնական պլանը սահմանափակում է աշակերտի ընտրությունը և խոչընդոտում երեխայի կրթություն ստանալու իրավունքը: Հնարավոր չի սովորելով դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում ստանալ այնպիսի գիտելիքներ, որը հնարավորություն կտա կրթությունը շարունակել տնտեսագիտական մասնագիտությունների գծով, քանի որ ուսումնական պլանը թույլ չի տալիս խորացված ուսումնասիրել Հայոց լեզու և Հայ գրականություն առարկան: Նման իրավիճակ է առաջանում այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ընդունվել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ՝ Բիոինֆորմատիկա մասնագիտությունը ստանալու համար: Այս դեպքում աշակերտը պետք է խորացված ուսումնասիրի ոչ միայն կենսաբանությունը և մաթեմատիկան, այլև ինֆորմատիկան, որը չի կարելի ուսումնասիրել խորացված ծրագրով: Ուսումնական պլանը այդպիսի հնարավորություն չի նախատեսում: Կառաջանան նոր մասնագիտություններ և գործող ուսումնական պալանը դրանց համար չի ապահովի կրթության շարունակականությունը, ինչպես չի ապահովել նշված դեպքերում:
Հենքային ուսումնական պլանը ներկայացնում է օրինակելի ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչների ձևավորման կարգը:
6. Հենքային ուսումնական պլանով նախատեսված պահուստային ժամաքանակը բաշխվում է հանրակրթական ծրագրի ուսումնական պլանով (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլանով) սահմանված առարկաների միջև կամ թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սահմանելով դրա տնօրինման կարգը:
Այս դրույթը հնարավորություն է տալիս օրինակելի ուսումնական պլանի հոսքային բաղադրիչում առարկաների և դրանց հատկացվող ժամաքանակների բաշխումը վերապահել դպրոցին և ուսումնական պալանի հոսքային բաղադրիչը թողնել առանց առարկաների և ժամերի: Դպրոցական բաղադրիչի ժամերը կձևավորվեն 34 ժամից հանելով ընդհանուր հանրակրթական բաղադրիչի ժամերը
Դպրոցական բաղադրիչ տնօրինման կարգը կարող է սահմանել, որ ենթահոսքերում խորացված առարկաները ընտրում է դպրոցը: Եթե առարկան ներկայացված է ընդհանուր հանրակրթական բաղադրիչում, ապա այն դուրս է բերվում ընդհանուր հանրակրթական բաղադրիչից, իսկ դրան հատկացված ժամերը տեղափոխվում են դպրոցական բաղադրիչ: Դպրոցը ինքն է ձևավորում հոսքային բաղադրիչի առարկայացանկը ըստ ենթահոսքի՝ հաշվի առնելով աշակերտների դիմումները: Հոսքային առարկաներին հատկացված ժամաքանակները որոշում է մանկավարժական խուրհուրդը առարկայական մեթոդական միավորումների առաջարկություններով: Հոսքային բաղադրիչում առարկայաին հատկացված ժամերը չեն կարող պակաս լինել այն ժամերից, որ առարկան ուներ ընդհանուր հանրակրթական բաղադրիչում:
Կարիք չկա անհանգստանալ, որ դպրոցը կընտրի անօրինական կամ անտրամաբանական և սխալ տարբերակ: Դպրոցները կընտրեն այնպիսի տարբերակ, որը առավելագույնս կհամապատասխանի իրենց դպրոցի և համայնքի կարիքներին: Այլ բան է, որ նախարարությունը կանհանգստանա, երբ դպրոցը ընտրի պարզունակ, առաջընթաց չապահովող ուսումնական պլան: Այդ դեպքում կպարզվի նման ընտրության պատճառը և դպրոցին կցուցաբերվի այնպիսի օգնություն, որը կփոխի գոյություն ոնեցող իրավիճակը: Սա կարևոր է, որովհետև անհաջողությունների պատճառը նաև մասնագիտական թույլ աշխատակազմի հետ է կապված, որը կարիք կա հզորացնել: Այստեղ է մեր խնդիրը և ոչ թե խիստ կամ ապահովագրված ուսումնական պլանում:
Անհրաժեշտ է ուսումնական պլանը համապատասխանեցնել ավագ դպրոցի կարիքներին և ոչ թե հակառակը: դրա համար լուրջ խոչընդոտներ կան: Հանրակրթության մասին օրենքի որոշ բաժիններ կարծես գրված լինեն ըստ ուսումնական պլանի, մինչդեռ պետք է, որ հակառակը լիներ: Օրենքում կան դրույթներ, որ պետք է նկարագրվեին կարգերում և թույլ տային նախարարությանը արագ արձագանքել առաջացող մարտահրավերներին:
Սրանք երկարատև լուծման կարիք ունեցող խնդիրներ են: Ուսումնական պլանը կարող է փոփոխվել այդ փոփոխությունները կատարելուն զուգահեռ:  

Comments