Posts

Showing posts from February, 2026

Հաշվետվություն 2: Կարողունակություններ և վերջնարդյունքներ

Image
Հաշվետվությունները նպատակ ունեն պարզելու դպրոցների խնդիրները և աջակցելու դպրոցին այդ խնդիրները հաղթահարելու համար: Այդ պատճառով շատ կարևոր է, որ դպրոցը հաշվետվությունը լրացնի շատ ուշադիր, ներկայացնի իր խնդիրները և դժվարությունները: Արդյունքում պարզելով դպրոցների համար ընդհանուր խնդիրները, մենք կկարողանանք կենտրոնանալ դրանց լուծման վրա:  Երկրորդ հաշվետվության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դպրոցները արդեն հիմնականում գիտեն ամսվա պլանով նախատեսված աշխատանքների կարևորությունը, այդ աշխատանքների իրականացումը պլանավորում են, կատարված աշխատանքների արդյունքները քննարկում են խորհրդակցությունների ժամանակ, ՄՄ և ՄԽ նիստերում:  Մենք չենք տեսնում քննարկման բովանդակությունը, բայց փորձում ենք նկատել այն ՄՄ և ՄԽ որոշումներից: Ցավոք այդ որոշումները ընդհանրական են, քիչ տեղեկատվություն պարունակող և անհասկանալի է մնում դրա իմաստը, քանի դեռ դպրոց այցելելով չենք ծանոթանում ՄՄ և ՄԽ  արձանագրություններին: Որոշ դեպքերում այդ արձանագրությունները չեն պարունակում «Լսեցին» բաղադրիչը, որտեղ ներկայա...

Ակտիվ լսելը՝ որպես դպրոցի արդյունավետ ղեկավարի հիմնարար հմտություն

  How to Practice Active Listening as a School Leader | Edutopia Դպրոցի արդյունավետ ղեկավարումը հնարավոր չէ պատկերացնել առանց որակյալ հաղորդակցության։ Այդ հաղորդակցության առանցքում գտնվում է ակտիվ լսելը ՝ մի հմտություն, որը հաճախ թերագնահատվում է, բայց իրականում որոշիչ դեր ունի վստահության, համագործակցության և դպրոցական մշակույթի ձևավորման գործում։ Այս հոդվածում ներկայացված մտքերը մշակված են Edutopia կրթական հարթակում հրապարակված նյութի գաղափարների հիման վրա՝ դպրոցների ղեկավարների պրակտիկ կարիքներին համապատասխանեցված ձևով։ Ի՞նչ է ակտիվ լսելը Ակտիվ լսելը պարզապես խոսքը լսելը չէ։ Այն գիտակցված, նպատակային և պատասխանատու գործողություն է , որի ընթացքում ղեկավարը. կենտրոնանում է խոսողի վրա, փորձում է հասկանալ ոչ միայն ասվածը, այլև դրա իմաստը, զերծ է մնում շտապ եզրակացություններից, խոսակցի մոտ ստեղծում է «լսված լինելու» զգացողություն։ Դպրոցում սա հատկապես կարևոր է, քանի որ ուսուցիչները, մեթոդմիավորումների նախագահները, ծնողները և սովորողները մշտապես հաղորդակցության մեջ են տնօրենի հետ։ Ին...

Մենք ենք մեր սարերը: Հեռախոս

Image
Կարդացեք հատվածը (էջ 5)

Շատ ՆԴՎ

Image