Հաշվետվություն 2: Կարողունակություններ և վերջնարդյունքներ
Հաշվետվությունները նպատակ ունեն պարզելու դպրոցների խնդիրները և աջակցելու դպրոցին այդ խնդիրները հաղթահարելու համար: Այդ պատճառով շատ կարևոր է, որ դպրոցը հաշվետվությունը լրացնի շատ ուշադիր, ներկայացնի իր խնդիրները և դժվարությունները: Արդյունքում պարզելով դպրոցների համար ընդհանուր խնդիրները, մենք կկարողանանք կենտրոնանալ դրանց լուծման վրա:
Երկրորդ հաշվետվության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դպրոցները արդեն հիմնականում գիտեն ամսվա պլանով նախատեսված աշխատանքների կարևորությունը, այդ աշխատանքների իրականացումը պլանավորում են, կատարված աշխատանքների արդյունքները քննարկում են խորհրդակցությունների ժամանակ, ՄՄ և ՄԽ նիստերում:
Մենք չենք տեսնում քննարկման բովանդակությունը, բայց փորձում ենք նկատել այն ՄՄ և ՄԽ որոշումներից: Ցավոք այդ որոշումները ընդհանրական են, քիչ տեղեկատվություն պարունակող և անհասկանալի է մնում դրա իմաստը, քանի դեռ դպրոց այցելելով չենք ծանոթանում ՄՄ և ՄԽ արձանագրություններին: Որոշ դեպքերում այդ արձանագրությունները չեն պարունակում «Լսեցին» բաղադրիչը, որտեղ ներկայացվում է հարցի քննարկման սղագրությունը և նշվում են ելույթ ունեցողների անունները, նրանց առաջարկությունները:
Երկրորդ հաշվետվության մեջ կարևոր բաղադրիչ էր վերջնարդյունքների մասին հարցերի խումբը: Այստեղ պահանջվում էր ոչ միայն ներկայացնել վերջնարդյունքները, այլ նաև ներկայացնել ապացույցներ, որ այդ վերջնարդյունքները իրոք զարգացել են: Հաշվետվության մեջ ներկայացված են թե ինչ կարողություններ, կամ հմտություններ, կամ կարողունակություններ են զարգացել: Դրանք բոլորը ներկայացվում են վերջնարդյունք, որը հուշում է, որ վերջնարդյունքների ճանաչման վերաբերյալ լուրջ անելիքներ ունենք:
Առաջիկայում կազմակերպվեն վեբինարներ վերջնարդյունքների վերաբերյալ:
Comments
Post a Comment