Դպրոցի մոդելավորում

Մենք փոխվել ենք:
Փոխվել է այն միջավայրը, որի մեջ մենք ապրում ենք:
Մենք ապրում ենք բոլորովին այլ սկզբունքով կառուցված միջավայրում, քան նախկինում էր և շատ լուրջ դժվարություններ ենք ունենում նախկին կյանքից մեզ մնացած իրերը գործածելիս: Մեր հին կահույքը, հեռուստացույցը, գիրքը, վերարկուն, հեռախոսը կամ գրիչը չենք ուզում դեն նետել: Պահում ենք դրանք պահարանում կամ արկղի մեջ, չենք գործածում կամ ստիպված օգտագործում ենք: Մենք չենք ուզում դրանցից հրաժարվել, կարոտում ենք այն ժամանակաները, երբ այդ իրերը նոր էին ու ցանկալի, կարոտում ենք այն մարդկանց, ում հետ ապրել ենք այդ ժամանակ:
Մենք դժվարանում ենք օգտագործել հին իրերը, որովհետև դրանք այսօր արդեն հարմար չեն, չեն բավարարում մեր կարիքներին և որն ամենից վատն է՝ կան ավելի լավ գործիքներ:
Ինչ անել:
Այսօր սովորելը այլ պատճառներ ունի, քան նախորդ սերունդը ուներ: Մենք այսօր սովորելու այլ ձևեր գիտենք, այլ տեսակի գրքերից ենք օգտվում և այլ տեսակի տետրերի մեջ ենք գրում: Էլեկտրոնային մջավայրը փոխել է մեր առօրյան և ժամանակն ու տարածությունը դարձրել է բազմաչափ: Այսօր կարող ենք սովորել դայն դասարանում, որտեղ ֆիզիկապես ներկա չենք: Ամենից կարևորն այն է, որ դա արդեն սովորական է դարձել, հեշտացրել է մեր կյանքը և այդ կյանքը դարձրել է ավելի հետաքրքիր: Մենք Յութուբում սովորում ենք նկարել, պարել, նվագել ու բասկետբոլ խաղալ: Ուսուցիչը Յութուբում կամ հեռավար ուսուցման ավելի լուրջ համակարգերում մեզ ավելի հասանելի է դարձել:
Բայց դպրոցի հին կառուցվածքը շատ ծանոթ է մեզ: Մենք այնքան ենք սովորել այդ կառուցվածքին, որ չենք կարողանում պատկերացնել, որ դպրոցը կարող է այլ կառուցվածք ունենալ: Մենք չենք ուզում հրաժարվել մեր դասարանից և դասղեկից, դասամիջոցներից և նույն նստարանին նստելուսովորությունից: Դրա համար պատրաստ ենք շատ զոհողությունների գնալ ու տանել ուրիշներին:
Ով է փոխելու:
Բազմաչափ աշխարհում ապրել են ուզում միայն նրանք, ովքեր այդ աշխարհը տեսնում են: Իսկ ով տեսնում է, չի կարողանում հին աշխարհում շարունակել ապրել: Նա մնում է, որովհետև չի կարող գնալ ու թողնել իր տիեզերքը: Նա ուզում է և պետք է բազմաչափ աշխարհը տեսանելի դարձնի ուրիշներին:
Ինչպես:
......

Comments