Ո՞րն է հանրակրթության նպատակը։ Աշակերտների մոտ զարգացնել ժողովրդավարության կոմպետենցիաներ, թե՞ գիտության որոշակի ուղղություններ

Արդեն ավելի քան քսան տարի է, որ կրթությունը իրականացվում է առանց հանրակրթության նպատակի հստակ ձևակերպման։
Բնական է, որ հանրակրթություն իրականացվում է երեխաներին գիտելիք, կարողություն և հմտություն տալու համար։ Դրա հետ միասին զարգացվում է նրանց արժեքային համակարգը։ Բայց սա ընդհանուր առմամբ։ Երկրի զարգացման որոշակի ուղղություններ կա, որին հասնելու համար պետք է համապատասխանաբար զարգանա նաև կրթությունը։ Անկախության առաջին տարիներին հանրակրթության մեջ շատ մեծ տեղ տրվեց հասարակագիտական առարկաներին։ Դրան համապատասխան նվազեցին բնական գիտություններին հատկացված ծավալները։ Եվ սա կարիք չկա դիտարկել որպես հակասություն։ Բանն այն է, որ հասարակագիտության չափորոշիչը հիմնված է աշակերտների մոտ ժողովրդավարության կարողությունների զարգացմանը։ Իսկ ի՞նչ է ժողովրդավարության կարողությունների համակարգը։ Այն կազմված է չորս հիմնական բաղադրիչներից։


Արժեքներ

  • Արժևորել մարդկային արժանապատվությունը և մարդու իրավունքները 
  • Արժևորել մշակութային բազմազանությունը 
  • Արժևորել ժողովրդավարությունը, արդարադատությունը, արդարությունը, հավասարությունը և օրենքի գերակայությունը 
Մոտեցուﬓեր 
  • Գիտելիքներ և քննադատական ընկալում 
  • Անկանխակալ մոտեցում այլ մշակույթների, համոզմունքների, աշխարհայացքների և սովորույթների նկատմամբ 
  • Հարգանք 
  • Քաղաքացիական մտածողություն 
  • Պատասխանատվություն 
  • Ինքնակառավարման արդյունավետություն 
  • Հանդուրժողականություն անորոշ իրավիճակների նկատմամբ
Հմտություններ
  • Ինքնուրույն ուսուցման հմտություններ
  • Վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ 
  • Լսելու և դիտարկելու հմտություններ 
  • Կարեկցանք 
  • Ճկունություն և հարմարվողականություն 
  • Լեզվական, հաղորդակցական և բազմալեզու հմտություններ 
  • Համագործակցելու հմտություններ
  • Հակամարտությունների կարգավորման հմտություններ
Գիտելիք և քննադատական մտածողություն
  • Ինքնաճանաչողություն և ինքնաքննադատական ընկալում 
  • Լեզվի և հաղորդակցման ﬕջոցների իմացություն և քննադատական ընկալում 
  • Գիտելիքներ և աշխարհի քննադատական ընկալում. քաղաքականություն, իրավունք, մարդու իրավունքներ, մշակույթ, մշակույթներ, կրոն, պատմություն, լրատվաﬕջոցներ, տնտեսություն, շրջակա ﬕջավայր, կայուն զարգացում
Պարզ է, որ նման կարողություններ ունեցող մարդը լավ սովորող է նաև։ Այսինքն այս կարողությունները ձևավորում են մարդ, ով գիտի սովորել, կարողանում է կազմակերպել և կառավարել իր սովորելու գործընթացը, գնահատել և արժևորել իր սովորածը։ Այդ մարդու հետ ուսուցման գործընթաց կազմակերպելը հեշտ է և շատ արդյունավետ։
Ստացվում է, որ մենք զարգացնելով այս կարողությունները կկարողանանք ավելի լավ կազմակերպել հանրակրթությունը, իսկ աշակերտները հասկանալով իրենց կարիքները և իրենց առաջ դնելով ապագային միտված նպատակներ, կարող են ընտրել այն մասնագիտությունը, որը կտանի իրենց դեպի դրված նպատակը։ 
Մնում է, որ պետությունը ապահովի աշակերտների համար հասանելի, նրանց կարիքներին և պահանջներին համապատասխանող և զարգացած կրթական համակարգ։
Ուրեմն մենք կարիք չունենք սահմանելու մեր կրթական համակարգի զարգացման ուղղություննրը։ Մենք պետք է մեր աշակերտների մոտ զարգացնենք այն կարողությունները, որ նրանց օգնելու են սովորել սովորել։ Այդ դեպքում աշակերտը կգիտակցի դպրոցի դերը, կրթության կարևորությունը և սովորելու անհրաժեշտությունը։

Comments